20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բողոքի ցույցեր Հունաստանում եւ Կիպրոսում

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման կապակցությամբ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցան բողոքի ցույցեր Հունաստանոմ եւ Կիպրոսում: Հունաստանում բողոքի ակցիաները մեկնարկեցին Սալոնիկում: Ցույցը կազմակերպված էր ՀՀԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Հավաքվելով Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցու առջեւ, ցուցարարները շարժվեցին դեպի Հունգարիայի գլխավոր հյուպատոսություն` վանկարկելով կարգախոսներ: Հյուպատոսության ներկայացուցչին հանձնվեց բողոքի նամակ: Աթենքում ցույցը կազմակերպվել էր համատեղ ՀՀԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի եւ ՌԱԿ Հունաստանի […]

ԱՍԱԼԱ-ն հերքում է ադրբեջանական կեղծիքը

“Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ”-ը` ԱՍԱԼԱ-ն սեպտեմբերի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ օրերս այդ կառույցի անունից տարածված նամակը կեղծ է և Բաքվի ձեռքի գործն է: Ադրբեջանը, Բուդապեշտում սեփական դեսպանատուն ուղարկելով նամակ ենթադրյալ ԱՍԱԼԱ-ի կողմից, նպատակ է հետապնդել ծածկել խայտառակ և ամոթալի գործարքը Հունգարիայի հետ: “Հունգարիայի խաղաղասեր ժողովուրդը պետք է իմանա, որ […]

Պուտինն իրագործել է բարդ էքսպերիմենտը. թռիչք դելտապլանով /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրագործել է մտադրած էքսպերիմենտը` մինչ Ասիական-Խաղաղաօվկիանոսյան Տնտեսական Համագործակցության գագաթաժողովը նա մի քանի թռիչք է կատարել մոտոդելտապլանով` առաջնորդելով յուրօրինակ կռունկների երամին, գրում է “РБК”-ն: Ամեն տարի թռչնաբուծական ֆերմայում բուծվող կռունկներին բաց են թողնում, որպեսզի վերջիններս սովորեն թռչել: Մասնագետները նրանց սովորեցնում են թռչելու հմտությունները, իսկ դելտապլանը նրանց համար առաջնորդի դեր է կատարում: Այս […]

Օսկանյանը հիասթափված է

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական  Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ազգային ժողովի արտահերթ նիստին հնչած ելույթներին: “Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում համերաշխություն և միասնականություն դրսևորեցին: Սա ողջունելի է: Մինչև հայտարարությունն ընդունելը ավելի քան երեսուն ելույթ եղավ: Չնայած հոգնեցուցիչ էր, բայց լսեցի բոլոր ելույթները։ […]

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի նամակը` ԵԱՀԿ Գործող նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու կապակցությամբ: “Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման […]

ՀՀԿ-ն հավատում է Ծառուկյանի ստորագրությանը

 Henaran.am-ը  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում  այն հրապարակումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է  նախագահական ընտրություններում եւ հաղթելու է: “Նախ, մամուլում շրջանառվող ենթադրություններին լուրջ չեմ վերաբերում: Ավելին,  մեզ համար հիմք կարող է հանդիսանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունը: Մնացած բոլոր կարծիքները, “հավաստի աղբյուրները” ոչինչ չեն […]

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին “Եվրանեսթ” ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենին Մեծարգո պարոնայք, Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած […]

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է անում զրկել Ադրբեջանին ռազմական օգնությունից

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելը  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին Բուդապեշտում սպանեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: “Ես ապշած եմ եւ սարսափահար, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունեց Սաֆարովի վերադարձը հայրենիք, այլ նաեւ ներում շնորհեց եւ դիմավորեց նրան որպես հերոսի: Այս ավելորդ սադրիչ քայլը […]

Բերման է ենթարկվել պաշտոնական կեղծիքի մեջ կասկածվող կինը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները երեկ առավոտյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:  

Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել եւ թաքնվել դրա հետեւում. Բաց նամակ Բակո Սահակյանին

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով http://www.lragir.am/armsrc/country68412.html3 դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին. ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը, բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի