02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Լիտվայի սեյմը հանդես է եկել հայտարարությամբ` Սաֆարովի ներման կապակցությամբ

Լիտվայի սեյմի պատգամավորների մի խումբ հայտարարություն է պատրաստել միջազգային հանրության համար, որում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից` մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

Պատգամավորների խոսքով` “Սաֆարովին ներում շնորհելը կարող է հանգեցնել նմանատիպ այլ հանցանքների, հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կարող է ձախողել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործընթացը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում”:

Հայտարարության ներքո ստորագրել են Լիբերալների շարժման ներկայացուցիչներ Ալգիս Կաշետան եւ Դալյա Կուոդիտեն, պահպանողականներ Կյաստուտիս Մասուլիսը եւ Պյատրաս Լոումանասը, ինչպես նաեւ Դանգուտե Միկուտենեն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ