01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նրանք մինչեւ մայիսի 6-ը արձակուրդում կլինեն

2012 թվականի մարտի 29-ի ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձեւակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում: Տեղեկացնում ենք, որ արձակուրդ ձեւակերպելու դիմում են ներկայացրել եւ մինչեւ մայիսի 6-ն արձակուրդում են գտնվում հետեւյալ պաշտոնատար […]

Արտակ Զաքարյանի ղեկավարած հանձնաժողովում ադրբեջանական հկ-ներն ու կառավարությունը բախվել են

Բաքվում կայացած Եվրանեսթի լիագումար նիստին հայկական պատվիրակության մասնակցութունը ճիշտ որոշում էր: Այսօր պատվիրակության անդամների մամլո ասուլիսի ժամանակ նշեց պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց. “Մենք ողջ աշխարհին դաս տվեցինք, թե ինչպես պետք է գալ ու աշխատել նման պայմաններում”:  “Ադրբեջանի ժողովուրդը ուղղակի Ալիևի պատանդն է` մենք գործ ունենք ակնհայտ սուլթանատի հետ: Եվ ուղղակիորեն պետական քարոզչությունը միտված […]

Շիրակն այդպես էլ չներեց Սարկոզիին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին կքվեարկի ոչ թե գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, այլ նրա հիմնական մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի: Հարկ է նշել, որ նախկին նախագահը մեծ հարգանք ունի Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիների մեծ մասը լսում են նրա կարծիքը, տեղեկացնում է “Российская Газета”-ն: Ինչպես գրում է իտալական մամուլը, ֆրանսիական քաղաքականության 79-ամյա […]

Ամբողջ հարցը նավթի, մենթալիտետի եւ Պուտինի վերադարձի մեջ է

Վերջերս ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական կուսակցության ֆավորիտ Միթ Ռոմնին հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի “համար առաջին աշխարհաքաղաքական թշնամին է”: “The Chicago Tribune” պարբերականը նշում է, որ Ռոմնիի հայտարարությունը բավականին հինավորված է, քանի որ Ռուսաստանն իրոք ոչ  մի հնարավորություն բաց չի թողնում ամերիկյան արտաքին քաղաքական դաշտում խոչընդոտներ ստեղծելու համար: “Ռուսաստանը` մեր հին թշնամին, կրկին դառնում է […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին: Նախագահը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաև Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարևոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ […]

Լիտվան կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի Խմբի ձեւաչափին

Պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Այսօր Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական դիվանագիտական   հարաբերությունները աշխույժ են ընթանում, եւ եթե այս տարի  լրանում է մի շարք երկրների հետ ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը, ապա Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների քսան ամյակը նշվել է դեռ անցյալ […]

Ադրբեջանցիները հայերից ներողություն են խնդրել Ալիեւի համար. “սառը ցնցուղ” “Եվրանեսթում”

“Ես դրական եմ գնահատում Եվրանեսթի սեսիայի կայացումը: Համարում եմ շատ ճիշտ եւ արդարացված մեր պատվիրակության մասնակցությունը այդ միջոցառմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Եվրանեսթի լիագումար նիստին, ասաց Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը ապրիլի 2-ից 5-ը Բաքվում մասնակցեց Եվրանեսթի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Վահան Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀՀ […]

Հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”. Ռալֆ Պիտերս

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006-ի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում հայերին եւ Հայաստանին վերաբերող գլխավոր հատվածը հետեւյալն է. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ”: Հիրավի մեծ երեւակայություն պետք է ունենալ` […]

ԼՂ հակամարտության զինված կարգավորում չի կարող լինել. ԱՄՆ պետքարտուղար

Հանրապետական կոնգրեսական Հովարդ Բերմանը  ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հարցեր է ուղղել` կապված ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Թուրքիայում հայկական եկեղեցու ունեցվածքի վերադարձի հետ: Կոնգրեսականը հարցրել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտումներ են արձանագրվում, որոնց հետեւանքով վերջերս հայ զինվորականի մահվան դեպք գրանցվեց: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատերազմի միայն առաջին փուլն է ավարտված, իսկ Մինսկի խմբի համանախագահները […]

Հոմսում այրվել է Կարմիր խաչի շենքը

Սիրիական Հոմս քաղաքում ամբողջությամբ այրվել է տեղի Կարմիր խաչի շենքը, հաղորդում է “Reuters”-ը: Պատահարի պատճառների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Ըստ մի տարբերակի` այն այրվել է հարեւան թաղամասում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում: Սակայն Կարմիր խաչին մոտ աղբյուրները պնդում են, որ դա դիվերսանտների ձեռքի գործն է, եւ որ նրանք իմացել են` ինչ կազմակերպություն է գործում այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի