05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, նա  հեռախոսազրույց է ունեցել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մ հետ:

Հայրապետյանը  վստահեցրել է ԲՀԿ նախագահին, որ ինքը նման արտահայտություններ չի հնչեցրել եւ հարցազրույցի այդ հատվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ “Նուվել դ’Արմենի Մագազին” հայկական ամենամսյա ամսագրի բացառիկ հարցազրույցը Ռուբեն Հայրապետյանի հետ, ուր, իբրեւ թե, վերջինս ասել էր հետեւյալ խոսքերը. “Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է”:

“Ես ճիշտն ասաց հետաքրքրվում էի, զանգահարեցի ամսագրի խմբագրություն, չպատասխանեցին: Հետո, երբ Հայրապետյանը ներկայացրեց իրականությունը, աննպատակ եմ համարում հետաքրքրվելը”,-ասաց տիկին Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ