09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կողմ` 75, դեմ`47. կառավարության ծրագիրն ընդունվեց

Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում մոտեցավ ավարտին: ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն արդեն ներկայացրել են: ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ , ՀԱԿ եւ եւ“Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Ելույթ ունեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, որոնք, բնականաբար, սատարում են կառավարության ծրագրին:  Քիչ առաջ […]

Նախկին վարչապետը փորձել է ինքնասպան լինել

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հասատատել է դատավճիռը` մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: 2012-ի հունվարին դատարանը Նեստասեին 2 տարի ազատազրկման է ենթարկել կաշառակերության համար: 2004-ին, մասնակցելով նախագահական ընտրություններին, քաղաքական գործիչն ապօրինաբար 17 մլն դոլար է ստացել ռումինացի ձեռնարկատերերից իր նախըտրական քարոզարշավի համար: […]

Մադամ Կուկուշկա, ծիածանը 7 գույն ունի. մարքսիստը` Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Հայաստանի մարքսիսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության ծրագրին` մասնավորապես ասաց, որ  հասարակությունը բարցարձակ անտարբեր է թե կառավարության կազմին, թե կառավարության ծրագրին։ “Պատճառը ոչ թե ժողովրդի հիասթափվածությունն է, այլ ՀՀԿ խունտայից բացարձակ սպասելիք չունենալը”,-ասաց նա կառավարության ծրագրի վերաբերյալ: Իսկ թե ինչու են ԲՀԿ-ականները անխնա քննադատում այդ ծրագիրը` Հակոբյանը այդպես էլ գլխի չի […]

Էրդողանը Ֆրանսիայի նախագահին Թուրքիա է հրավիրել

Բրազիլիայում ընթացող “Ռիո+20” կայուն զարգացման կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կես ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 2 երկրների հարաբերություններում նոր էջ բացել` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարդ փուլը: […]

Աշոտյանի լապտերն ու քաղաքական ռիսկերը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության գործունեության ծրագրի երկօրյա քննարկումներից, բացառությամբ  մեկ-երկուսի, բավականություն է ստացել: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն արեց Արմեն Աշոտյանն ու նշեց, որ քանի որ հնչած հայտարարություններն ու ելույթները բացառապես քաղաքական են, ինքն էլ քաղաքական հայտարարություն կանի: Արմեն Աշոտյանը դիտարկում արեց, թե ներկայիս խորհրդարանն այսօր կազմված է ներկա եւ նախկին իշխանություններից, […]

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն Ադրբեջանում խոստացել է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշման հաստատմանը հաջորդել են սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ինտենսիվ հարցերը` Լեռնային Ղարաբաղի վրա շարունակվող հարձակումների եւ Ջուղայի հայկական եկեղեցու ավերման խնդիրների վերաբերյալ: Հարցուպատասխանի  ընթացքում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ եւ […]

Պարոն վարչապետ, ձեր իմունիտետը կորել է. ՀԱԿ-ը ԱԺ ամբիոնից քննադատում է կառավարությանը

“Երեկ ես մի րոպեի ընթացքում կարողացա այնպես անել, որ պարոն վարչապետը երեք սխալ թույլ տվեց”,-այսպես սկսեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը խորհրդարանում: Հիշեցնենք, ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած ծրագիրը ու ներկայացրեց իննսունականների արտագաղթի վիճակագրական  տվյալներ: “99-ից մինչեւ 2011 թթ. 930 հազարը Ադրբեջանից եկածներ էին , որ ՀՀ քաղաքացիություն չստացան, 275 հազարն աղետի գոտուց […]

Եգիպտոսում հետաձգել են նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը

Եգիպտոսի գերագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է “BBC”-ն: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ արդյունքները չեն հրապարակվի այսօր` հունիսի 21-ին, ինչպես ենթադրվում էր նախկինում: Պատճառն ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների ստուգումն է: Ընդ որում, չի հրապարակվում` երբ կհայտարարվեն  արդյունքները: Դատական հանձնաժողովը պետք է վերանայի մոտ 400 […]

Ձեր մասնակցությունը ոչ մի վնաս չի բերի. Արամ Մանուկյանը Հովիկ Աբրահամյանին հանրահավաքի հրավիրեց

Քիչ առաջ խորհրդարանում կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կառավարության ծրագիրը քննադատելուց հետո հայտարարեց, որ “ավազակապետության” դեմ պայքարելու են հանրահավաքների միջոցով եւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը հունիսի 26-ին հերթական հանրահավաքն է անելու: Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  դիմեց վերջինիս. “Պարոն Զուրաբյան, մենք մտածում էինք, որ էս ամբիոնը […]

Կոալիցիոն կառավարության որեւէ նախարար իր անհամաձայնությունը չի հայտնել կառավարության գործունեությանը. ՀՀԿ-ն հիշեցրեց

“Ոչ մի տեղ չտանող ճանապարհ” ,-ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն  այսպես բնութագրեց երեկ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած քննադատական ելույթները, որտեղ , պատգամավորի խոսքով, գերակշռում է կառավարության նախորդ գործունեության քննադատությունը: Գագիկ Մինասյանը ընդգծեց.”Մեր նախկին կառավարությունը եղել է կոալիցիոն` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ մասնակցությամբ: Այդ տարիներին  որեւէ նախարար իր անհամաձայնությունը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի