14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած գործողությունները կընկալվեն որպես էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների խրախուսում.“Amnesty International”

Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ  է հանդես եկել “Amnesty International” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հայատարարության մեջ մասնավորապես ասվում է.

“Amnesty International”-ը մտահոգված է, որ  ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած գործողությունները կընկալվեն որպես էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների խրախուսում, ինչպես նաեւ այն առիթով, որ այս գործողությունները կհրահրեն արդեն իսկ գոյություն ունեցող լարվածություն ադրբեջանցիների եւ հայերի միջեւ:

Սաֆարովին, որը սեփական խոստովանությամբ, մեկ այլ մարդու մարմինը մասնատել է նրա հայ լինելու պատճառով, ներում է շնորհվել, ապա մայորի կոչում տրվել նախագահ Ալիեւի կողմից: Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով եւ ապա նրա պաշտոնը բարձրացնելով` նախագահ Ալիեւը ադրբեջանցիներին նշան է տվել, որ հայերի դեմ բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ պարգեւատրվում է: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետ վերցնի Սաֆարովին տրված բոլոր արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունը”:

Կազմակերպությունը նաեւ հիշեցնում է այն, ինչը չի հիշատակվել այս օրերին ներկայացրած որեւէ հայտարարության մեջ: Այն է, որ Սաֆարովը դատարանում ասել էր, թե ցավում է, որ ավելի վաղ հայեր սպանելու հնարավորություն չի ունեցել: Նշվում է նաեւԱդրբեջանի ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովայի արձագանքը, որը ժամանակին ասել էր, թե Սաֆարովի դատավճիռն “անարդար” է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ