20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն Դումանյանի մանդատը հանձնեց Մանասե Թադևոսյանին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի ՛՛Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին՛՛ արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են […]

Օսկանյանը երբեք չի եղել իմ գաղափարական համախոհը. Ալիկ Արզումանյան

“Ազատ դեմոկրատներ”-ը 2013 թվականի նախագահական ընտրություններում կպաշտպանեն “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվելու մասին որոշում կայացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը: Նրա դիտարկմամբ, նախագահական ընտրույթուններին, բացի գործող նախագահից, հնարավոր է առաջադրվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այդ  ցանկության մասին խոսել է:  Ալիկ Արզումանյանի […]

Լինել խրհրդարանակա՞ն թե՞ արտախորհրդարանական ընդդիմություն/վիդեո/

Քաղաքագետ Թեւան Պողոսյանի համոզմամբ, հինգերորդ գումարման Ազգային ժողովը հետաքրքիր կազմ ունի, խորհրդարանում ընդգրկված են բոլոր ընդդիմադիր ուժերը եւ կարող են ցանակցած քննարկում թեժ դարձնել: Նրա խոսքով, կառավարության ծրագրի քննարկումը հենց դա էլ ապացուցեց: “Սակայն դրսում ընդդիմադիր դաշտը մնացել է դատարկ: Թե ինչքանով խորհրդարանական ընդդիմությունը կօգտագործի արտախորհրդանական դաշտը` ապագան ցույց կտա”,-ասաց Պողոսյանը: Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ […]

Թուրքիան փորձում է կրկնել “լիբիական սցենարը”

Անկարան ՆԱՏՕ-ից պահանջել է ծրագիր կազմել Սիրիայի օդային տարածքում “ոչ թռիչքային գոտի” հաստատելու  համար` “սիրիական կողմի հետագա ագրեսիվ գործողությունների” դեպքում թուրքական տարածքները պաշտպանելու նպատակով, գրում է “The Daily Telegraph”-ը: Ինչպես հայտնի է, հենց “ոչ թռիչքային գոտի” հայտարարելուց սկսվեց արտասահմանյան ռազմական միջամտությունը Լիբիա, որն ավարտվեց Մուամար Քադդաֆիի վարչակարգի տապալումով եւ Ազգային անցումային խորհրդի` իշխանության գլուխ գալով: […]

Բռնաբարության եւ կավատության մեջ մեղադրվող Դոմինիկ Ստրոս-Կանը` կրկին սկանդալի կենտրոնում

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կինը` Աննա Սինքլերը, վդռնել է նրան տնից, գրում է ֆրանսիական “Closer” ֆրանսիական  պարբերականը, ըստ որի ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ, եւ հենց կինն է պահանջել նրան հեռանալ Փարիզում գտնվող իրենց համատեղ բնակարանից: Այժմ Ստրոս-Կանը բնակվում է մայրաքաղաքում գտնվող մեկ այլ բնակարնում: Հայտնի հեռուստալրագրող Աննան եւ նախկին ֆինսանսիստ Դոմինիկը […]

Հայաստանի արտգործնախարարն Արցախում է

Հունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային […]

Գործադիրը փորձել է ահաբեկել եվրոպական ատյաններին. Սուրեն Զոլյան

“Թե ՀՀ իշխանությունների, թե որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից փորձ է եղել ապակողմնորոշել միջազգային ատյաններին: Ստրասբուրգում ես պարզեցի, որ ոչ պաշտոնական ձեւով հայտարարվել է, որ հարցը քաղաքական է, Զոլյանի մասնակցությունը պլենար նիստին եւ նրա աշխատանքից ազատումը ոչ մի կապ չունի, ավելին, հայտարարվել է, որ դա աբսուրդ է: Փորձել են անգամ ահաբեկել համապատասխան միջազգային ատյաններին` ասելով, […]

Կարեւորվել է ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ միջխորհրդարանական մարմիններին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Զրույցի […]

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես  Henaran.am  -ին  տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,  նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի եւ Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը եւ […]

Անկարան մտադիր է վճռական պատասխան տալ Սիրիային

Անկարան մտադիր է Դամասկոսին վճռական պատասխան տալ կործանված ինքնաթիռի համար, սակայն դա կանի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտնել են Թուրքիայի անվտանգության Ազգային խորհրդում, որի մեջ մտնում են նախագահը, հիմնական նախարարները եւ ռազմական ղեկավարները, տեղեկացնում է “Комсомольская правда”-ն: Սիրիական ՀՕՊ-ի ուժերը ռմբակոծել էին թուրքական կործանիչը իրենց տարածքային ջրերում: Ինքնաթիռը ծովն է ընկել Լաթաքիա նահանգից ոչ հեռու: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի