15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանահայերը պաշարել են Հունգարիայի դեսպանատունը /ֆոտո/

Սեպտեմբերի 8-ին Բեռլինում Հունգարիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա Գերմանիայի հայ համայնքի մասնակցությամբ: Ակցիային իրենց մասնակցությունն էին բերել հայեր Բեռլինից, Հալլեից, Քյոլնից, Բոխումից, Մինդենից և այլն: Ցուցարարները հանդես եկան “Հունգարիա ամոթ , Ադրբեջան ամոթ” վանկարկումներով :

“Եկել եմ, որ մեր ձայնը լսվի Եվրոպայում, որ օգտակար լինեմ իմ երկրին և իմ վրդովմունքը ցույց տամ, որ կա մի այսքան անարդար եվրոպական երկիր, որ մարդասպանին փողի դիմաց ազատ է արձակում”, -Henaran.am-ի թղթակցին ասաց Մինդենի քաղաքացի Միքայել Սարգսյանը:

“Մենք այսօր այստեղ ենք, որ բողոքենք այս անարդարության դեմ, որ Հունգարիայի կառավարությունն արեց այս սխալ գործը և պահաջում ենք, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը քաղաքական գնահատական տան սրան”, – նշեց դոկտոր ժիրայր Քոչարյանը:

Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, “Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի” ղեկավար Թեսա Հոֆմանի համոզմամբ` այս քայլով Հունգարիան իր դեմքը խարազանեց. “Ցավոք սա կրկնվող թեմա է, ութ տարի անց նորից նույն տեղում ենք` գրեթե նույն պահանջով”,-նկատեց իրավապաշտպանը:

Հարցին լուծում տալու խնդրանք-պահանջով հայկական համայնքի կողմից նամակներ հղվեցին Հունգարիայի կառավարությանը, դեսպանատանը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը, Եվրամիությանը և այլ կառույցների:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով` Եվրոպայում ապրող հայերը պահանջում են դեպքի ամբողջական պարզաբանում և հունգարացիներին հայտնում մեր կողմի բողոքը իրենց վաճառված քաղաքական գործիչների վերաբերյալ:

Վերջինիս հավաստմամբ` Գերմանիայի հայկական համայնքը կդիմի Եվրոպառլամենտին. “Պահանջելով Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը՝ նախ գոնե Հունգարիայի կողմից, կասեցնել Ադրբեջանի մասնակցությունը Եվրախորհրդին և Եվրոպայի հարևանության ծրագրում Ադրբեջանի ներկայությունը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ