07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայրապետյանն ու Ուրիխանյանը նախագահական ընտրությունների ստարտը տվել են. քաղտեխնոլոգ

Նախագահական ընտրապայքարի ստարտը տրված է: Սկիզբն էլ տրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցների միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հավելելով, որ “ՀԱԿ-ն էլ է արդեն սկսել պայքարը”:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով սակայն, նախագահական ընտրությունների մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ “գոնե թեկնածուների անունները հայտարարվեն”:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին` Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե ժողովուրդը պետք է որոշի` ով է լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, Խառատյանն ասաց, որ ինչպես և “Բագրատյանի մյուս հայտարարությունները, սա ևս տարօրինակ է”:

“Միասնական թեկնածուն Հայաստանի համար ուտոպիա է, ժողովրդի վրա նույնպես չի կարելի գցել այս հարցը: Հենց ուժեղ են, ժողովրդին չեն հիշում, հենց թույլ են, հիշում են”,-նկատեց Քոչարյանը:

Քաղաքականությունից դուրս. PR մասնագետը համոզված է, որ ժամանակն է ազգային հերոսի կոչում տալ հայ շախմատիստներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ