15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Ի նշան բողոքի` Հունգարիայի կողմից բողոքի ակցիա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն համաձայնություն տալու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու, ս.թ. սեպտեմբերի 7-ին կանադահայ համայնքային մի շարք կառույցներ կազմակերպել են բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց:

Ցույցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, ովքեր պաստառներով եւ վանկարկումներով իրենց բողոքն են արտահայտել Հունգարիայի դեսպանության դիմաց, ապա երթ կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանություն, որտեղ էլ շարունակել են ցույցը` ներկայացնելով
բեմադրություն Սաֆարովի անմարդկային արարքի վերաբերյալ:

Բողոքի ակցիային մասնակցել են համայնքային կառույցների ղեկավարներ, ելույթ են ունեցել հայ համայնքի հոգեւոր առաջնորդները:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ