08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես փաստաբան եմ, և հաղթում եմ և պարտվում . Կարեն Թումանյանը շնորհավորել է Սամվել Դարբինյանին

“Ընտրությունների արդյունքերը ինձ խիստ չեն բավարարում, համենայն դեպս, կարող եմ խոսել իմ արդյունքների մասին”,-մեկնաբանելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքները` Henaran.am-ին ասաց քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Վերջինս չի հավատում, որ իր ստացած քվեները ընդամենը 1062 են, սակայն, փաստական հիմքեր չունենալու պատճառով Գրիգորյանը դժվարացավ ասել, արդյոք որևէ քայլի կդիմի:

Քաղաքապետի մեկ այլ թեկնածու` անկուսակցական Կարեն Թումանյանը, այսպիսի գնահատական տվեց կայացած ընտրություններին. ”Ես փաստաբան եմ, և հաղթում եմ և պարտվում, սովորաբար հաղթողներին չեմ դատում, ընտրախախտումներ, իհարկե, եղել են, բայց ես դրանով չեմ զբաղվել և արդեն շնորհավորել եմ Սամվել Դարբինյանին”:

Ինչ վերաբերում է խախտումները բացահայտելուն, ապա Կարեն Թումանյանը կարծում է, որ դրանով ոստիկանությունը պետք է զբաղվի, քանի որ դա նրա գործն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ