Թալիբները մտադիր են սպանել բրիտանական արքայազն Հարրիին
“Թալիբան” շարժման գրոհայիները ծրագրում են սպանել բրիտանական արքայազն Հարրիին, ով ժամանել է Աֆղանստան` զինվորական ծառայություն անցնելու որպես “Apache” ռազմական ուղղաթիռների օդաչու: Նման հայտարարությամբ է հանդես եկել թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը, հաղորդում է “Sky News”-ը:
“Բոլոր նրանց վրա, ովքեր մեր երկրում կռվում են ԱՄՆ-ի կողմից, մենք պետք է գրոհենք”,-հայտարարել է Մուջահիդը` ընդգծելով, որ բրիտանացի թագաժառանգն իրենց գլխավոր թիրախն է: “Մենք կփորձենք ձերբակալել նրան: “Apache”-ի օդաչու լինելով` նա հաճախակի հարձակումներ կգործի մեր գրոհայինների վրա, հետեւաբար, մենք նրան նույն կերպ կպատասխանենք: Եթե նրան ձերբակալել չստացվի, ապա մենք նրան կսպանենք: ‘Թալիբանն” ամեն ինչ կանի, որպեսզի ձերբակալի կամ սպանի արքայազն Հարրիին“,-հայտարարել է նա:
Արքայազն Հարրին Աֆղանստանի Camp Bastion բրիտանական ռազմական բազա է ժամանել սեպտեմբերի 7-ին: 4 ամիս շարունակ նա Մեծ Բրիտանիայի բանակի ավիացիայի ռազմական օդաչուի փորձաշրջան կանցնի: Ընդ որում նրա առաջադրանքների մեջ է մտնում նաեւ թալիբների դիրքերի վրա հարվածելը, ինչպես նաեւ օդային պաշտպանությունը` հատուկ նշանակաման զորքերի առաքելությունների ժամանակ: