18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաեւ մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա:

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ:

Շիրակի մարզ`  11 ահազանգ,  8 արագ արձագանքում:

Լոռու մարզ` 25 ահազանգ, 7 արագ արձագանքում:

Սյունիքի մարզ` 1 ահազանգ:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետեւյալ ընտրախախտումներին` ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման  (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ),  տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ),  տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների եւ ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) եւ այլ դեպքեր (4 ահազանգ):

Վերոնշյալ խնդիրները հանդիպել էին նաեւ 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, որոնց Պաշտպանը մանրամասնորեն անդրադարձել էր  իր արտահերթ զեկույցում եւ առաջարկել խնդիրների համակարգային լուծումներ:

Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ