Նախագահի թեկնածուի հարկային հաշվետվությունները ներկայացնողին 1 մլն դոլար պարգեւատրում է սպասվում

“Hustler” պոռնոամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինթը 1 մլն դոլար պարգեւատրում է խոստացել նրան, ով կներկայացնի ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ֆինանսական հաշվետվությունը:
Ամսագրում տպագրված հաղորդագրության մեջ ասվում է. “Ամսագիրն առաջարկում է կանխիկ 1 մլն դոլար նրան, ով կներակայացնի Ռոմնիի բիզնեսի եկամուտները, բանկային հաշիվները, չհրապարակված հարկային հաշվետվությունները եւ օֆշորային ակտիվները:
Հանրապետական կուսակցության թեկնածուն հրապարակել է 2010-11-ի հարկային հաշվետվությունը, սակայն հայտարարել է, որ պարտավոր չէ հաշվետվություն տալ նախորդ տարիների համար, քանի որ դա կարող է դեմոկրատական կուսակցության կողմից քննադատության առարկա դառնալ:
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Ֆլինթի հայտարարությունը կարող է պարզապես հետաքրքրություն լինել Ռոմնիի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կամ ավելացնել իր ամսագրի հեղինակությունը: