23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆու պոտենցիալը

“Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի հավանական թեկնածուների մեջ, իհարկե, մտնում է, սակայն հիմնական պայքարը լինելու է երեք նախագահների միջեւ”,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով “Ժառանգության” առաջնորդի հնարավորություններնը նախագահական ընտրությունների նախաշեմին` ասաց  PR մասնագետ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը չի բացառում, որ երեք նախագահներից երկուսը նույնիսկ չդնեն իրենց թեկնածությունը, սակայն “միևնույնն է, պայքարը  նրանց մեջ է լինելու”:

Քաղտեխնոլոգը Րաֆֆի Հովհաննիսյանի պոտենցիալը չի գնահատում այնքան բարձր, որ նա կարողանա պայքարել նախագահական ընտրություններում: Իհարկե, եթե չլինի այնպիսի նշանակալի փոփոխություն, ինչպես եղավ 2007 թ-ին, երբ մի քանի ամսում կտրուկ բարձրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը:

Կարեն Քոչարյանը չի կարծում, որ “Ժառանգության” առաջնորդը ժողովրդի սպասած X-ն է: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս այդ սպասված թեկնածուները չեն:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, Քոչարյանի համոզմամբ` “Դաշնակցությունը” կարող է  և սատարել ընդդիմության միասնական թեկնածուին, և առաջադրել սեփական թեկնածուն: “ՀՅԴ-ն հիմա իր ներսում այնքան խնդիրներ ունի, որ նրան ինչպես ասում են` не до етого”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ