15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1, “քաղբանտարկյալներ”… ՀԱԿ-ը վերհիշում է

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարտի մեկի սպանությունների բացահայտման խնդրին:”Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն այս սպանությունների բացահայտմամբ, այլեւ խոչընդոտում են դրան”,-հայտարարեց նա:

ՀԱԿ պատգամավորը  հայտարարեց, որ սպանությունների բացահայտման ընթացքում կպարզվի, որ ‘’սպանության թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին օղակները եւ տեղի ունեցածի հետ  ուղղակի առնչություն ունեն մարդիկ, ովքեր այսօր էլ բարձրաստիճան պաշտոնյա են, պատգամավոր կամ պաշտոնավարման արդյունքնում 4 միլիարդ դոլարի կապիտալ կուտակած մեծահարուստներ”:

Փաշինյանը հայտարարեց, որ սպանությունների բացահայտումը ոչ այնքան զոհերի հարազատների , այլեւ ՀՀ քաղաքացիների խնդիրն է:  “Մենք հետեւողական ենք լինելու բոլոր սպանությունների բացահայտման գործին, եւ բոլոր մարդասպանները անկախ հասարակական դիրքից ստանալու են արժանի պատիժ”,-հայտարարեց նա ու հավելեց, որ մարտիմեկյան դեպքերի տուժողը պետականությունն է:

Փաշինյանի ելույթին հաջորդեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը: Վերջինս  խոսեց “քաղբանտարկյալների” խնդրից ու հայտարարեց, որ Հայաստանում չորս “քաղբանտարկյալ” կա:

“Քաղբանտարկյալների առկայությունը ներսում սրելուն է լարվածությունը երկրում”,-ասաց Զուրաբյանն ու իշխանությանը կոչ արեց “հեքիաթներ չպատմել դատական իշխանության անկախության մասին” եւ հորդորեց բոլոր պատգամավորներին ուրբաթ մասնակցել դատախազության մոտ կայանալիք ՀԱԿ բողոքի ակցիային:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ