Հունգարիայի տխրահռչակ վարչապետն իմացել է Սաֆարովին ազատ արձակելու մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ շաբաթ փակ երեկույթում խոստովանել է, որ ինքն է հրահանգել Ռամիլ Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան, չնայած այն փաստին, որ իմացել է` վաղ թե ուշ Սաֆարովն ազատ է արձակվելու, հաղորդում է “Origo.hu” -ն` հղում անելով կառավարությանն առընթեր անանուն աղբյուրներին եւ “Ֆիդես” կուսակցությանը:
Համաձայն այդ աղբյուրների` Օրբանը բազմիցս զգուշացրել է իր գործընկերներին եւ կուսակցական ընկերներին նման քայլի հավանականության մասին: Հանդիպման ընթացքում, որը թեժ կռվի է վերածվել, Օրբանը խոստովանել է, թե գիտեր, որ “աղետ է լինելու”, սակայն սպասվում էր, որ Սաֆարվին կազատեն մեկ ամիս անց` իբր թե առողջական խնդիրների պատճառով:
Չնայած Տիբոր Նավարասիչի բողոքներին եւ արդարադատության նախարարության մասնագետների զգուշացումներին, օգոստոսին Օրբանն ընդառաջ գնաց ադրբեջանցիներին եւ հրամայեց, որ արտահանձնման համաձայնությունը պետք է ստորագրվի:
Կառավարության մեկնաբանությամբ` ամբողջ գործընթացն ինքնին “անփույթ” էր, սակայն վարչապետի կարծիքով` իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն ամբողջ գործն արհամարհելն էր: