23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հունգարիայի արածը միջազգային ցինիկության եւ անբարոյականության դրսեւորում էր. Գ. Հարությունյան

“Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային  կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն, իրականում պայմանական հասկացություն է: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանքը: Հետեւաբար, իդեալներ պետք է ունենանք, բայց ոչ` պատրանքներ”,-նշեց  “Նորավանք”  հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` խոսելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների եւ ապագա հնարավոր զարգացումների մասին:

Խոսելով ղարաբաղյան խնդրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ պետք չէ դադարեցնել բանակցային գործընթացը: Նրա խոսքով` այն բավականին բարդացվեց, սակայն դրա շարունակությունը բխում է մեր ազգային շահերից: Բանախոսի կարծիքով` Ադրբեջանը “կրկնօրինակում է Թուրքիայի գործելակերպը`  խնդիրներ ձեռք բերելով Իրանի, Թուրքմենիայի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ”:

Ինչ վերաբերում է Հունգարիայի գործողություներին, ապա  Գագիկ Հարությունյանի խոսքով` Հունգարիայի ցինիկ վերաբերմունքը ենթակա չէ հրատապ ներման. “Հունգարիայի արածը միջազգային ցինիկության եւ անբարոյականության դրսեւորում էր: Դա մեզ համար դաս պետք է լինի, որ չհավատանք տարբեր ամբիոններից հնչող խոստումներին”,-նշեց բանախոսը:

Նրա համոզմամբ` պատերազմի հավանականությունը  քիչ է, քանի որ պատմական փորձից ելնելով` կարող ենք ասել, որ նման տրամաբանությամբ հանրությունները` այս դեպքում ադրբեջանցիները, որպես կանոն լավ պատերազմողներ չեն:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ՀՀ արտգործնախարարության վարած քաղաքականությանը`  նշելով, որ մեր ԱԳ նախարարությունը չպետք է խաբվի, քանի որ դիվանագետը հենց դրա համար է, հատկապես, որ  օտարերկրյա դիվանագետները կիսում են Հայաստանի մոտեցումները: Նրա խոսքով` Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում իր իմիջի վրա եւ մենք  պետք է գերազանցենք նրան:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ