10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յանուկովիչը միասին կդիտեն ‘Եվրո-2012’ եզրափակիչ խաղը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիեւ: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի եւ բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիեւում կդիտի նաեւ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության  

Արամ Սարգսյանը չի կողմնորոշվել. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը  փորձել է պարզել` հնարավո՞ր է արդյոք, որ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրի:  Ըստ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի,  մինչ այս պահը կուսակցությունում որեւէ քննարկում չի եղել: “Այս հարցի վերաբերյալ ոչ մի կարգի, այդ թվում` պաշտոնական, քննարկում չի եղել: Մենք, իհարկե, ամենաակտիվ կերպով մասնակից ենք լինելու ներքաղաքական բոլոր […]

Հետաքրքիր, բայց խորհրդավոր այց. Հայկական ժամանակ

Հանրապետության նախագահի  լրատվական ծառայությունից երեկ հաստատել են “Հայկական ժամանակի” թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետեւ ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության […]

ՀՀԿ-ի օրակարգում

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը այսօր ընդամենը 15 րոպե տեւեց: Այն թեժ օրակարգ չի ունեցել, եւ ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ  խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր: Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր բրյուսելյան այցի արդյունքները, հանդիպումների բովանդակությունը: “Նախագահը շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Բրյուսելում, որի ընթացքում քննարկվել են արցախյան […]

ՀՅԴ Գերագույն ժողովը փակ է լինելու

ՀՅԴ գերագույն ժողովն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակում: Այս մասին  Henaran.am-ին ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մինչ Գերագույն ժողովը, տեղական կառույցները ժողովներ կգումարեն: Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ՀՅԴ սփյուռքյան կառույցները դժգոհ են կուսակցության ղեկավար մարմիններից: Նրա խոսքով, այդ մասին շատ է խոսվում, բայց նման բան չկա: ՀՅԴ գերագույն […]

ՀՀԿ-ի ծոցն ու ԲՀԿ-ի կոմֆորտը /վիդեո/

“ Դա իմ գործը չի, ես չեմ ուղարկել ԲՀԿ–ն ՀՀԿ-ի ծոցը, ԲՀԿ-ն էդ ծոցում շատ հանգիստ, շատ մեծ կոմֆորտով աշխատել է: Այն, ինչ խոսում ենք այս կառավարությունից, հինգ տարի միաձայն պաշտպանել է բոլոր որոշումները, միաձայն քվեարկել է Երևանում հատուկ դրություն մտցնելու համար, բանակի ապօրինի օգտագործումը, միջազգային ֆորումներում միաձայն հանդես է եկել քաղբանտարկյալների վերաբերյալ , մարտիմեկյան […]

Տարածաշրջանի երկրները եւս ներգրավված են սիրիական հակամարտության մեջ. արաբագետ

Սիրիայի ներքաղաքական մթնոլորտը շարունակում է լարված մնալ, ինչին էլ ավելի նպաստեց հունիսի 22-ին սիրիական ռազմաօդային ուժերի կողմից թուրքական ինքնաթիռի կործանումը: Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 29-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա կարծիքով` Սիրիան մտադիր է հասկացնել, որ կսրվեն հարաբերությունները նաեւ հարեւանների հետ` միաժամանակ ընդգծելով, որ Սիրիան դա ինքնուրույն չէր անի եւ հավանաբար […]

Ամեն մեկի դուրս գալով գուցե ՀԱԿ-ը նոր լիցք ստանա. Ալիկ Արզումանյան /վիդեո/

ՀԱԿ-ը կորուստներ է կրում, եւ ըստ որոշ հայտարարությունների՝ դա կարող է շարունակվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ եւ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը: Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում Ալիկ Արզումանյանը ՀԱԿ-ում ներքաղաքական գծի եւ մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում առկա տարաձայնությունները, […]

Հայաստանում, որպես այլընտրանքային պատժատեսակ, կներդրվի պրոբացիոն համակարգը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը:  Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը: Ողջունի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում քրեակատարողական հաստատությունների […]

ԿԸՀ-ն Դումանյանի մանդատը հանձնեց Մանասե Թադևոսյանին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի ՛՛Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին՛՛ արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի