Հովհաննես Մարգարյանը հիշեց, որ Բալասանյանի հետ մոտ ընկերներ են եղել
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց լուրերը, որ իր ավտոմեքենայի այրվելը դիտավորություն էր: Հիշեցնենք, օրերս պատգամավորի ծառայողական ավտոմեքենան այրվել էր:՛՛Կար վառելիքի արտահոսք, այժմ Ազգային ժողովը նոր մեքենա է հատկացրել՛՛,-ասաց Մարգարյանը՝ խնդրելով այլևս չխոսել այ մասին:
Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություննրի մասին գյումրեցի պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ն այս ընտրությանն ավելի շատ պասիվ մասնակցություն ունեցավ` ավագանու ձևաչափով մասնակցեցին: Հիշեցնենք, Գյումրիում ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն պաշտպանում էր նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Հովհաննես Մարգարյանը դեռևս չի շնորհավորել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել, Մարգարյանը նախ չցանկացավ պատասխանել: Բայց մի քանի րոպե հետո կրկին անդրադառնալով այս հարցին՝ ասաց, որ ցանկանում է՝ Բալասանյանը կյանքի կոչի Գյումրիի համար մշակած իր բոլոր ծրագրերը: ՛
՛Մենք ժամանակին մոտ ընկերներ ենք եղել, սակայն երբ ընտրվեցինք յուրաքաչյուրս գնաց իր ճանապարհով՛՛,-ընդգծեց ՕԵԿ-ական պատգամավորը: