11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն` Թեւան Պողոսյանը

ԱԺ “Ժառանգություն”  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ մինչև այս պահը “Ժառանգության” համամասնական ցուցակում տեղաշարժ չկա:

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանին Աժ-ում կփոխարինի Թևան Պողոսյանը: Ինչ վերաբերվում է Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում սպասվող ընտրություններին, “Ժառանգությունը” այնտեղ կառաջադրի Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը:  Ռուբեն Հակոբյանի խոսքով, Գյումրիում քաղաքապետի թեկնածուի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարումը նորություն չէ եւ որեւէ մեկին չզարմացրեց, Ռուբեն Հակոբյանն ասաց.”Եթե ոմանց մոտ զարմանք է առաջացնում կամ չի առաջացնում , սա ես լուրջ չեմ դիտում”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ