23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Շարիկ գլորելուց պրծանք, հիմա էլ շախմատ` ԱԺ նիստին /վիդեո/

ՍԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի վերջին օրը խորհրդարանում անդորր էր: Կառավարության ներկայացրած Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում փոփոխությունների նախագծի եւ դրան հաջորդած ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրության քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ էր:

Նիստերի դահլիճում գտնվողներից ոմանց  կարծես քննարկվող հարցերը այնքան էլ հետաքրքիր չէին:

Henaran.am-ի տեսախցիկի ֆիքսած կադրերում երեւում է, որ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, օրինակ, ավելի հետաքրքիր զբաղմունք էր գտել: Ամենայն հավանականությամբ, ոգեշնչվելով մեր շախմատի հավաքականի փառահեղ հաղթանակից, պատգամավորը համակարգչով  շախմատ էր խաղում:

Հ. Գ. Փաստորեն, խորհրդարանում ձանձրացողների “փրկությունը” համակարգչային խաղերն են: Հիշենք,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն էլ ժամանակին խորհրդարանում  շարիկ էր գլորում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ