14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ալիեւին “ջերմ” ընդունելություն է սպասվում Փարիզում

Սեպտեմբերի 18-ին  Ֆրանսիա կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը  հայտարարել է, որ ֆրանսահայերն Ալիեւին կդիմավորեն բազմամարդ ցույցերով: Ըստ ամենայնի` ցույցը կկայանա Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն ոչ միայն մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, այլ նաեւ Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ տարվող  Ադրբեջանի քաղաքականության  դեմ:

Ֆրասնահայերին կմիանան նաեւ մի շարք քաղաքական գործիչներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես դժգոհ են Ադրբեջանի կատարած ստոր արարքից:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ