18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եվրոպան հասկանում է, որ Անդրկովկասում ծնվել է մի պետություն, որը ահաբեկչությունը որդեգրել է որպես քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Ռամիլ Սաֆարովի գործով Եվրոպական խորհրդարանում հրապարակված բանաձևը դրված էր բավական բարձր նոտայի վրա:

“Հետաքրքրիր բան կատարվեց, բանաձևը ավելի խսիտ  էր, քան նախագիծը: Նախագիծն ընդամենը 10 կետից էր բաղկացած և մի քիչ մեղամացված էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինիս խոսքերով` դա պայմանավորված է այն մտահոգությամբ, որը Եվրոպան այսօր հասկանում է, որ Անդրկովկասում ծնվել է մի պետություն, որը ահաբեկչությունը որդեգրել է որպես քաղաքականություն, և որի բնակչության մտածելակերպը համապատասխանում է պետության նմանատիպ քաղաքականությանը:

Քաղաքագետը, իհարկե, ողջունում է այդ բանաձևը, սակայն խորհուրդ է տալիս Հայաստանին “ձեռքերը ծալած չնստել”: Այս հարցում Հայաստանի քայլերը պետք է շարունակական լինի, նա պետք է պնդի, որ Եվրոխորհդրանից բացի միջպետական, միջազգային և միջժողովրդական բոլոր կառույցները ևս աշխատանք տանեն այս ուղղությամբ ու հապատասխան քայլեր ձեռնարկեն: “Եթե միայն ծափահարենք ու ուրախանանք ընդունված բանաձևով, ապա այն ոչինչ չի տա’’,-եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ