15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները եւս դատապարտում են Ալիեւի արարքը. ՌԴ-ում հայերի միության փոխնախագահ

Մոսկվայում տեղի է ունեցել մեծամասշտաբ ցույց` ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ արդարացման դեմ, գրում է “Երկրամասը”:

Ինչպես նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, ցույցը բարձր մակարդակով է կազմակերպված եղել եւ ընթացել է առանց արտակարգ պատահարների: Ելույթներով հանդես են եկել ռուս հասարակության եւ կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Հանրային պալատի, ինչպես նաեւ այլ հասարակական միությունների ներկայացուցիչներ:

Լեւոն Մուկանյանի խոսքով` ցուցարարները միաձայն դատապարտել են Հունգարիայի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչներին եւ պահանջել են վերադարձնել Սաֆարովին հունգարական բանտ: “Ավելին, ես կարող եմ հաստատել, որ Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները եւս դատապարտում են Իլհամ Ալիեւի գործելակերպը”,-նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը` հավելելով, որ ցուցարարները պահանջել են նաեւ Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների հրաժարականը:

Ցույցի մասնակիցները նաեւ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ ռուսական իշխանությունները շատ զուսպ են արձագանքել Սաֆարովի գործին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ