14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ի քանդման մասին. Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Չորրորդ ինքնիշխանությանը”:   –Իսկ Դուք էլ ե՞ք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է:  -Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետեւ դրա մղձավանջային հետեւանքն ինձ համար ակնհայտ է: Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել […]

Ուժեղ էր, հիմա մի քիչ թուլացել ա … Սերժ Սարգսյանը չէր մոռացել մարտական ընկերոջը /ֆոտո, վիդեո/

Արմավիրցի Սվետլանա Խաչատրյանը մարզկենտրոնի կենտրոնական հրապարակ էր եկել` լսելու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Միանշանակ նրան է ընտրելու, քանի որ տիկին Սվետլանան լավ գիտի խաղաղության գինը: “Ես զոհ եմ տվել, իմ տղան ծառայել է, եւ եթե Սերժ Սարգսյանը առաջադրված չլիներ, ապա թեկնածուներից կընտրեի նրան, ով մարտական ուղի է անցել”,-հուզված ասաց Henaran.am-ի զրուցակիցը` չցանկանալով նույնիսկ լուսանկարվել: […]

Սիրելի մեխակները, Արտոն` սիրելի Րաֆֆուն /ֆոտո, վիդեո/

Այսօր ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում Երևանում հանդիպեց իր ընտրողների հետ: Նախագահի թեկնածուն մոտ երեսուն րոպե ուշացավ, սակայն ընտրողները չհեռացան դահլիճից: Իրենց նախընտրելի թեկնածուին նրանք դիմավորեցին ՛՛Կեցցե Րաֆֆին՛՛, ՛՛Րաֆֆի նախագահ՛՛ ՛՛Րաֆֆի, Րաֆֆի՛՛ կոչերով: Հովհաննիսյանին ընտրողները մեխակներ նվիրեցին: Րաֆֆին դրանք նվիրեց կնոջը՝ տիկին Արմենուհուն: Նախքան թեկնածուի ելույթը իրենց ողջույնի խոսքը ներկաներին ուղղեցին ՛՛Ժառանգության՛՛ […]

Թեյախմությամբ քննարկել են ապագան /վիդեո/

Այսօր Henaran.am-ը ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք երեկ հանդիպել է նախագահի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատության” ղեկավար Հրանտ Բագրատյանի հետ և ինչ են քննարկել:  Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, և Բագրատյանի հետ: Իսկ արդյոք կոնկրետ երեկ հանդիպել է հարցին, նախ մտածեց, […]

Րաֆֆու խորհուրդները Անդրեասին ու Արամին /վիդեո/

”Փետրվարի 18-ին մնա, թե ինչ, ժողովուրդը պատրաստվում է իր հաղթանակին, իշխանություն վերցնելու և Սահմանադրական Հայաստանը ղեկավարելու”,-այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու նպատակով ՍԴ չդիմելու որոշման մասին, ասաց նախագահի թեկնածու, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ԱԻՄ առաջնորդը մի քանի օր առաջ խոսել է իր հետ, հարցրել իր կարծիքը: Հովհաննիսյանն […]

Սյունիքի ‘’փոխարքա-մարզպետը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ահազանգեց, թե ամբողջ քաղաքով մեկ ցուցանակներ են փակցված եւ խորհրդարանում էլ իրար  են բաժանում ամսագիր, որտեղ տարվա մարզպետ է ճանաչվել Սյունիքի ‘’փոխարքա-մարզպետը’’, որը հայտնի է կնոջը հարվածելու պատմությամբ : Ըստ Արամ Մանուկյանի, Սյունիքն այն քիչ մարզերից է, որտեղ ամենաքիչ կուսակցական գրասենյակները կան, նրա խոսքով` ժողովուրդն […]

Եթե ԲՀԿ-ն ցանկություն հայտնի, ՀՀԿ-ն կքննարկի. հնարավոր կոալիցիայի մասին

‘’Գործադիր իշխանության սուրբ պարտականությունն է  բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծել եւ չմիջամտել գործընթացին, որպեսզի նախագահի բոլոր թեկնածուները կարողանան ազատորեն զբաղվել իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությամբ’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով քարոզարշավի ընթացքին: Պատասխանելով այն դիտարկմանը,  թե գործող նախագահ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին մի քանի միջադեպեր գրանցվեցին, արդյոք դրանք […]

Սերժ Սարգսյանը լսել է անձնագրերի հավաքման մասին /ֆոտո/

“Եթե եկել եք, ակնկալում եմ, որ եկել եք զորակցելու, եկել եք սատարելու”,-Արմավիրում այսպես դիմեց հրապարակում հավաքվածներին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այս օրերին տեսնում է օր օրի հասունացող հասարակություն, տեսնում է, “որ  խոսքը հնչում է ավելի համոզիչ”: Թեկնածուն խնդրելով արամվիրցիների քվեն` ասաց, որ միասին են կառուցելու ապահով Հայաստան եւ նախըտրական ծրագրից կանգ առավ […]

Դեսպանը պետք է իմանա դիվանագիտական կանոնները. Էդվարդ Նալբանդյանն իր օրինակը բերեց

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությունից պահանջեց նշել, թե մինչեւ երբ, քանի դեսպանների մենք պետք է այսպես արձագանքենք, ինչ է պետք անել, որ դեսպաններն այլ ձեւով ներկայացնեն Հայաստանը` նկատի ունենալով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի վերջին հարցազրույցում նշված մտքերը: ‘’Պարոն Մինասյան, ես էլ եմ եղել դեսպան, մոտ տասնհինգ տարի եւ գիտեմ, որ այլ […]

ԿԸՀ-ն քննել է Անդրիաս Ղուկասյանի դիմումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը: Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի