21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկանդալային ձայնագրություն. Զուրաբյանը մեղադրում է Բագրատյանին եւ Նիկոլին

Աժ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ_ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցը հայտնաբերվել է Համացանցում: Զրույցը վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որի ընթացքում  Զուրաբյանը մեղադրում է Նիկոլին ու Բագրատյանին:

Բարեգործություն անելը չի նշանակում՝ թեկնածու դառնալ. Կարեն Կարապետյանն օրինակն իր վրա բերեց /վիդեո/

“Ես այդքան էլ առճակատում չէի համարի այդ անցուդարձը, սրանք քաղաքական պրոցեսներ են, որ մենք պետք է անցնեինք՛՛,- պատասխանելով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վերջին դրվագների մասին Henaran.am – ի հարցին`  ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը:  Մեր այն հարցին, թե նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի […]

Ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել. Սերժ Սարգսյանը` կուսակիցներին

Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարը քվեարկության դրեց գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը: Համագումարի բոլոր պատվիրակները միաձայն կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի առաջադրման օգտին: Համագումարը վարող ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.’’Որոշումը ընդունվեց միաձայն, մեծարգո նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ եւ համոզված ենք, որ Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը կհասնի հաջողության”: […]

Սա նոր Հայաստան է, եւ վերջ … Սերժ Սարգսյան

“Այդ տարիների ընթացքում խորքային քայլեր են կատարվել, որոնք նոր պետք է պտուղներ տան: Սկսածը ավարտին հասցնելու համար սա շատ կարեւոր է”,-քիչ առաջ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդգծելով “Լավ, արդար ընտրությունների անցկացումը մեզ համար առաջնային խնդիր է”-եւ որ անցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հրաշալի արձագանքներ ապահովեցին: Հայաստանը, ՀՀԿ առաջնորդի […]

ՀՅԴ-ն կոալիցիա վերադառնալու միտք չունի

՛՛Մենք շարունակելու ենք մեր գաղափարների առաջ քաշումը: Մինչեւ դեկտեմբերի 25-ը կկայանա մեր գերագույն արտահերթ ժողովը, մենք որոշում կկայացնենք՛՛,-այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն իր համագումարին հրավիրել է խորհրդարանական ընդդիմությունից միայն ՀՅԴ-ին, Վարդանյանն ասաց, որ իրենք կիրթ մարդիկ են, նույն երկրում […]

Նոր սերունդը անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում. Սերժ Սարգսյան

Նախագահական ընտրություններից առաջ հնարավորություն ունենք գնահատելու ներկա իրավիճակը  եւ ամփոփելու անցած ճանապարհը,  հասկանալու`որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնում: Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարին իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, շուրջ հինգ տարի առաջ մեր պետության, մեր ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց` ժամանակը նոր հնարավորություն առաջարկեց մեր ժողովրդին , հնարավորություն […]

Իմ էությամբ գործադիրի մարդ եմ. Կարեն Կարապետյանը խախտեց լռությունը /վիդեո/

Այսօր ՀՀԿ համագումարից առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը խախտեց երկարատեւ լռությունը եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Մամուլում տարբեր ժամանակներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը ձգտում է վարչապետի պաշտոնին, համարում է “որոշ մարդկանց ֆանտազիայի արդյունք”, պատասխանելով Henaran.am –ի հարցին, ասաց Կարեն Կարապետյանը: Մեր մյուս հարցին, թե պարոն Կարապետյանն իրեն հոգեհարազատ է […]

Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հանդես է եկել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին  օրենքը պաշտպանող նոր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 13-ին նրա հայտարարությունը հրապարակվել է “Nouvelles d’Arménie” ամսագրի կայքում:  ՞Ես 3 տեքստերը  ներկայացրել եմ Ազգային ժողով՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը պաշտպանելու նպատակով: Դրանցից առաջինն իմ՝ […]

Մեդվեդևը ողջունեց ՀՀԿ-ի համագումարը

ՀՀԿ 14-րդ համագումարին ”Միասնական Ռուսաստան” կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքը փոխանցեց  “Միացյալ համառուսաստանյան” կուսակցության անդամ, ՌԴ նախագահի ներկայացուցիչ, աշխարհագրական գիտոությունների դոկտոր, մեր հայրենկից Արթուր Չիլինգարովը: Վերջինս նախ նշեց, որ ինքը նախորդ տարի էլ է ներկա  եղել ՀՀԿ 13-րդ համագումարին:  ՛՛Մենք համոզված ենք, որ մեր երկու երկրների, ու երկու կուսակցությունների միջև գոծընկերային հարաբերություններ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի