05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ես չեմ ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնա”

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չպիտի դիմեր հացադուլի: 

”Ես գտնում եմ, որ նախագահի թեկնածուն չպետք է գնա հացադուլի ճանապարհով, սա այնքան էլ սազական չէ նախագահի թեկնածուին”,-այսօր ասուլիսում ասաց նա:

Թովմասյանը կարծիք հայտնեց, որ Հովհաննիսյանը պետք է զանգվածային տեսք տար շարժմանը, համաժողովրդական զանգվածային միջոցների գնար և ոչ թե դիմեր հացադուլի: ”Ինձ համար ընդունելի չէ  հայտարարությունը` միայն իմ դիակի վրայով Սերժ Սարգսյանը երդում կտա: Ես չեմ ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնա: 

Երբ ասում է իմ դիակի վրայով, սա լուրջ հայտարարություն է, նա պատահական արտահայտություններ չի անում, խելացի մարդ է”,-հավելեց նա:

Վերջինս նաև նշեց, որ ՀԿԿ-ի և ”Ժառանգության” միջև գոյություն ունեն գաղափարական լուրջ տարաձայնություններ, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական ու միջազգային ասպարեզում առանձին երկրներում տված գնահատականներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ