21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը` ԲՀԿ-ի մասով տեղյակ չէր./վիդեո/

՛՛Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերականգնենք անվստահությունը ընտրությունների հանդեպ: Նախագահական ընտրություններում լինելու է ծրագրերի ու գաղափարների պայքար՛՛,-այսօր ՀՀԿ 14-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշեց, որ այսօր իրենք իրենց պատվիրակներին են բաժանելու ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, որով երկրում կատարվելու են մի շարք բարեփոխումներ: Henaran.am-ի հարցին, թե ինչպես ԱԺ նախագահը կմեկնաբանի […]

Բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է . ԵԺԿ-ն` “Հանրապետականին”

Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: Համագումարի մեկնարկին տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը: ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է “ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող  հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին”: […]

Դեպի ապահով Հայաստան. առաջիկա 5 տարին

Քիչ առաջ մեկանրկեց ՀՀԿ արտահերթ 14-րդ համագումարը: Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիր եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ: Բոլորն էլ ժպատդեմ եւ ուրախ էին: Չնայած դեռ չի խոսվել ՀՀԿ կարգախոսի մասին, բայց պատվիրակներին բաժանված ծրագրային նախագիծը վերնագրված է “Դեպի ապահով Հայաստան”: Թերեւս սա կլինի իշխող ուժի առաջիկա 5 […]

Ծառուկյանն այլ Ծառուկյան էր

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ 14-րդ համագումարին հրավիրվել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Մնացած քաղաքական ուժերին հրավեր չի ուղարկվել: “Այս երկու կուսակցությունների ծրագրային մոտեցումները ՀՀԿ-ին մոտ են, սա է միակ պատճառը”,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ի ռազմավարությունը ՀՀԿ-ից տարբերվում է:  Հիշեցնենք, 2011-ին ՀՀԿ համագումարին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա էր: […]

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն, հաղորդում է “AFP”-ը: Ընտրական տեղամասերը  Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ 8 նահանգներում բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 7-ին, որից հետո կհայատարարվեն նախնական արդյունքները: Դեկտեմբերի 22-ին հանրաքվեն կանցկացվի նաեւ երկրի մյուս շրջաններում: Եգիպտոսի իշխանություններն ստիպված են եղել քվեարկությունը 2 փուլով անցկացնել` սակավաթիվ դատավորների պատճառով, որոնք պետք է հերթապահեն ընտրատեղամասերում: […]

“Ազատ դեմոկրատներից”

Այսօր “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիայի և նրա գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական զարգացումները` մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին:

ՀՀԿ-ի սցենարը /վիդեո/

ՀՀԿ համագումարից մեկ օր առաջ,  ուրբաթ  ՀՀԿ-ն հրավիրել էր միաժամանակ  գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր:  Ինչպես նիստերից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաստատվեց  համագումարի օրակարգը: “Եւ´ գործադիրը,եւ´ խորհուրդը միաձայն ընդունեց տարբեր սկզբնական եւ տարածքային կառույցների առաջարկները` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին”: Իսկ համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի […]

Ծառուկյանը Րաֆֆիի ուղին հարթեց

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում չի տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետը վստահ է, որ Քոչարյանը հիմա չի վերադառնա քաղաքականություն և նախագահական ընտրություններում էլ իրեն ոչ մի կերպ չի դրսևորի: ”Ես չեմ կարծում, որ Քոչարյանը կվերադառնա հենց հիմա, կամ առաջիկա 10 օրերի ընթացքում կորոշի դառնալ նախագահի թեկնածու, ինքը բազմիցս հայտարարել է, որ չի […]

Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանը, ծեծկռտուք ՀԱԿ-ում

Քաղաքական դաշտի զավեշտալի զարգացումները սոցկայքերում արդեն հումորի են վերածվում: Այսպես, “Ֆեյսբուքի” օգտատեր Մանվել Կոստանդյանը գրել է, որ “ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Լուրն իմանալուն պես  ըստ ականատեսների` ծեծկռուք է տեղի ունեցել Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի մեջ…. Առայժմ մանրամասները հայտնի չեն”:  Մենք հումորով վերաբերվեցինք այս գրառմանը, բայց […]

Ի գիտություն Չիչեքի . Շարմազանովի պատասխանը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Թուրք պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի