Հայաստանը պետք է լինի ոչ թե Եվրոպական կամ Եվրասիական միության, այլ առաջին հերթին` իր հետ. քաղաքագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նշելով, որ վերջին 17 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել են 170 տարբեր պայմանագրեր եւ հուշագրեր, քաղաքագետն ընդգծեց, որ այդ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Նա նշեց, որ հատկապես բարձր մակարդակի հանդիպումներ են կայացել վերջին […]