19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբեմն զարմանալի, զարհուրելի կարող է լինել կինը՝ ընդհանրապես, իսկ որոշ կանայք՝ հատուկ կարգով ….

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հորինած նամակին:

”Այսօր խորհրդարանի դահլիճում զավեշտալի դեպք տեղի ունեցավ, մի պատգամավորուհի հորինած մի նամակ կարդաց ինքն իր արածից գոհ, ինքն իր արածով ինքնաբավ…, 

Երբեմն զարմանալի, զարմանալի, զարհուրելի կարող է լինել կինը՝ ընդհանրապես, իսկ որոշ կանայք՝ հատուկ կարգով: 

Ամենից անընդունելին /այլ բառ չեմ ուզում գործածել ընթերցողներին հարգելով/ այն է, որ չափ ու սահման ասվածը ոմանց դեպքում պարզապես գոյություն չունի: Օրերս Անահիտ Բախշյանը. /ում շատ եմ հարգում/ խոսելով կոնկրետ հարցի մասին, ասել էր, թե չի պատրաստվում ոմանց հարիր լաչառությամբ հակադարձել:

Եվ դա է ճիշտը, ինքս էլ չուզեցի նույն լաչառությամբ հակադարձել այսօր՝ խորհրդարանի դահլիճում, բայց՝ համբերությունն էլ սահման ունի եւ, այսուհետ բոլորովին մտադիր չեմ հանդուրժել այս կարգի բաները, մանավանդ՝ բարիկադներ կառուցելը էթիկայի կանոնների կոպիտ խախտումներով, վատ, շատ վատ բան է:

Եվ եթե ես, որպես քաղաքացի հարգում եմ այլոց ընտրությունը, անգամ այցելում եմ երկրորդ տեղը գրաված թեկնածուին եւ հորդորում եմ դադարեցնել հացադուլը, առանց վիրավորելու, առանց լաչառության եւ առանց խախտելու էթիկայի ընդունված նորմերը, ապա իրավունք ունեմ, նույնը պահանջել նաեւ հակառակ կողմից: Իմ ընտրած նախագահի հասցեին խորհրդարանի դահլիճում ցանկացած վիրավորական խոսք այսուհետ կստանա իր հակահարվածը:

Եթե ոմանք ունակ են ընկալել միայն լաչառության լեզուն, ապա, թող ոչ ոք չկասկածի՝ այդ մենք էլ կարող ենք:

Պարզապես չենք անում, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք ենք ծնվել ու մեծացել, մարդիկ ավելի բարեկիրթ են”:

Հիշեցնենք, այսօր Փոստանջյանը հայտարարեց, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին` նրանից ներողություն պահանջելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ