23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի գլխավորած պատվիրակությանը: Հայ-լիտվական երկկողմ կապերից բացի, ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հյուրի հետ խոսել […]

Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու. Շարմազանովը` Շուշանի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերին: ‘’Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում:  Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել […]

Էպոսագետի փաստաբանը Սեդրակյանին կալանավորելու որոշումը վիճարկում է վերաքննիչ դատարանում

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը այսօր ժամը 16.30-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկացնում է Սեդրակյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան սեդրակյանը կասկածվում է ԱԻՄ նախագահ, նախագահի […]

Վարդան Օսկանյանը Բունդեսթագի նախագահի հետ քննարկեց ղարաբաղյան խնդիրը

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը եւ հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական […]

Ինչո՞վ է զբաղված Տիգրան Սարգսյանը

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմը այս օրերին զբաղված է ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով: Մասնավորապես, քննարկում են, թե քանի նախարարություն կլինի ապագա գործադիրում, որը կմիաձուլվի կամ կկիսվի: Ի դեպ, ներիշխանական կուլիսներում արդեն շշուկներ կան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել: Առայժմ կառավարության վերջնական կառուցվածքը հաստատված չէ: Առավել եւս անձերի մասով` ով որ […]

ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական […]

Րաֆֆին ամեն ինչ արել է

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն: Ըստ նրա` կա դժգոհություն, եւ այդ երկու անձանց հանդիպումը գալիս է իրենց հանդուրժողականությունից: “Մենք կատարեցինք շատ կարեւոր մի քանի քայլ`մի փոքր ավելի լավ ընտություն կատարեցինք,քան նախորդները համեմատության մեջ”,-ասաց նա, իսկ վերջին գործընթացները նոր երեւույթներ […]

ՀԱՊԿ փաստաթուղթը բաց է, նյուանսներ մի փնտրեք. Նալբանդյանը` Շամանովի հայտարարության շուրջ

Հայաստանի արտգործնախարար Էվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիս ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությանը, թե ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար  հարկ եղած դեպքում ռուսական օդային դեսանտային զորքերը, որպես արագ արձագանքման ուժեր,  կարող են ուղարկվել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հարավային Օսիա, Աբխազիա եւ […]

Տոնական բլոկադա` ուկրաինական ռադայում /ֆոտո/

Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքն այսօր սկսվել է սովորական ռեժիմով: “Բատկիվշչինա” կուսկացության պատգամավորները արգելափակել են ամբիոնը եւ ԱԺ նախագահի նստատեղը: Նիստերի դահլիճ են կամաց գալիս այլ ֆրակցիաների պատգամավորները, գրում է “сегодня.ua”-ն: Ընդ որում, ամբիոնի մոտ կին պատգամավորներ են: 4 կին պատգամավորներին գործընկեր ընդդիմադիր տղամարդիկ վարդեր են նվիրել:  Նախօրեին “Բատկիվշչինա”-ի պատգամավորները հայտարարել էին, որ արգելափակելու են ռադայի […]

Ոստիկանությունի՞ց են այցելել Իզաբելլա Աբգարյանի հոր տուն. բլոգերը մտավախություն ունի

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով  խորհրդարանական ընտրություններում Ժառանգության համամասնական ցուցակում էր ընդգրկված, իսկ այսօր Ազատության հրապարակում է` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ‘’Ֆեյսբուք’’ սոցիալական ցանցի իր էջում ահազանգ հարց է բարձրացրել: Բլոգերը, մասնավորապես, գրել է. ‘’Խնդրում եմ ասացեք, թե էլի կա՞ն մարդիկ, ում այս օրերին ոստիկանությունից (թաղային լիազոր) այցելել են և հարցրել թե քանի հոգի է բնակվում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի