05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Վալաշկովա, բան, տենց լրջագույն խնդիրներ … “

 ՛՛Այսօր միֆերի ու լեգենդների մասին խոսելու ժամանակն է, այս անգամ ավելի պարզաբնանելու եմ ասածս և մանրամասնեմ հետևյալ կերպ՝ քաղաքական իրավիճակը չի փոխվելու, բոլոր քաղաքական իրադարձությունները, ընտրությունները մասնավորապես դառնալու են բողոքի, պրոտեստի, ստեղծված իրավիճակի կապակցությամբ ցասում արտահայտելու մոբիլիզացիայի առիթ, որովհետև կյանքը Հայաստանում լավը չէ, կյանքը Հայաստանում քաղաքացիների համար լավը չէ, չկան փող ու միջոցներ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը նշեց, որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են և այդ պատճառով մասնավորեցնելու է: ՛՛Երևանցիների համար կամ ոչինչ չկա, կամ կա, բայց շատ թանկ է, իսկ ոմանց համար կան ճոխ-ճոխ գործուղումներ, օրինակի համար՝ կա 81 միլիոն 760 հազար դրամի չափով տասներկու թվականի համար ծախս արտաքին գործուղումների և շրջագայությունների համար: Երևանի քաղաքապետարանը արտգործնախարարություն է, Ազգային ժողով է, որ նախատեսում է այդքան ծախս գործուղումների համար՛՛,-հարցրեց պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց, որ զարմանալի է նաև Երևանի շենքերի լուսավորման, դրոշների տեղադրման վրա ծախսվող գումարների չափը: ՛՛Բոլորի համար պարզ է, թե ինչ է: Մյուս կողմից, գիտեք, Վալաշկովա բան, տենց խնդիրներ կան էլի լրջագույն՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ