Փոստանջյանավարի
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հացադուլավորին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ասում է, որ նա հիվանդ է, ապա ինքը պատգմավորն էլ հայտարարում է, որ նախագահը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում՝ ինչ է կատարվում հանրապետությունում ու թե ինչի կարող է բերել այդ դիրքորոշումը:
Հակոբյանին շարունակեց “Ժառանգական” Զարուհի Փոստանջյանը: Նա իր խոսքն ուղղեց ՀՀ նախագահին՝ ասելով, որ փետրվարի 18-ից հետո նրա հետ փորձում են խոսել նոր Հայաստանի լեզվով: Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյանին իրենք մեղադրում են “քվեագողության մեջ”:
Պատգամավորը հայտարարեց, որ նախագահը չօգտվեց անվճար իրավական կարգով իր կողմից կազմված դիմումից: ՛՛Ժողովուրդը ձեզ ներգրավել է որպես մեղադրյալ` ներում հայցելու ժողովրդից: Խուսափելով քվեագողության մեղքից, ժողովրդին զրկում եք ձեզ ներում շնորհելուց:
Մեղադրյալի իրավուքները պաշտպանելիս կարևոր է նրա մարդկային կերպարի ներկայացումը, բայց ձեր վարքագիծն ու հայտարարությունները ավելի են խորացնում, որ մնացել եք փոքր մարդ, սատանայի մարդ՛՛,-հայտարարեց Փոստանջյանը:
Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դիտողություն արեց պատգամավորին՝ նրան հորդորեով վիրավորանքներ չհնչեցնել դահլիճում: ՛՛Կհորդորեի, որ վիրավորանքներ չհնչեն այս դահլիճում, իսկ ձեր իրավական խորհրդատվության կարիքը նախագահը չի զգում՛՛,-ասաց նա: