08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Մարտի մեկի” սպանդ կատարողները պետք է կանգնեն դատարանի առաջ

“Ամեն անգամ  ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունը սկսում է խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ  փոխզիջումների մասին,իսկ նոր ընտրությունններ  անցկացնելը  համարում են  մաքսիմալիստական: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ,այն որակելով երկրում ձևավորված արատավոր երևույթ :

Պատգամավորի խոսքով` ոչ թե պետք է ամեն ընտրությունից հետո  քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը,  այլ պետք է կյանքի կոչել Սահմանադրության  երկրորդ հոդվածը, ըստ որի` ժողովուրդը իր կամքը արտահայտում է ազատ ընտրությունների միջոցով:

“Պետք է հասկանալ, որ ամեն կեղծված ընտրություն  երկիրը ետ է շպրտում  և նպաստում է  արտագաղթին”,-հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, որ նոր ձևավորվող մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող Աժ հանձնաժողովը  ավելի ամբողջական կաշխատի քան նախորդը: 

“”Մարտի մեկի” սպանդ կատարողները պետք է կանգնեն դատարանի առաջ: Դա պետք է մեր ժողովրդին, որպեսզի նման հանացագործություններ չկրկնվեն”,եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ այսօր խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում քննարկվել է հետընտրական զարգացումների շուրջ ԱԺ արտահերթ նիստ գումարելու խնդիրը:

Զուրաբյանը նշեց, որ իշխանությունն ուզում է պատրանք ստեղծել, որ բանակցում է ընդդիմության հետ, սակայն, ըստ նրա` սա ծաղր է ժողովրդի նկատմամբ: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն այսօր չունի իմիտացիոն երկխոսության կարիք:

Ելույթի ավարտից հետո Զուրաբյանը դեռևս շարունակում էր խոսել: Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանին հորդորեց չխախտել կանոնակարգը հատկապես, երբ պատգամավորը խոսում է օրինականությունից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ