27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Օլիգարխը` ըստ Գալուստ Սահակյանի

“Դուք հասարակության մեջ արթնացրել եք այն տեսակետը, որ օլիգարխ նշանակում է հանցագործ: Մենք չունենք որեւէ մեծահարուստ, որն իշխանության մեջ լինի եւ կարողանա անմիջական մասնակցություն ունենալ իշխանության որոշումներին:

Այսինքն՝ օլիգարխը հենց նա է, որը լինելով մեծահարուստ, ձեռնարկատեր, մեծ ազդեցություն կունենա իշխանության գործառույթների կամ որոշումների վրա”,-  այսօր` մարտի 19-ին ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրուցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` տալով օլիգարխի բնութագրման իր բանաձեւը:

Վերջինիս խոսքով`  ԱԺ-ում, Հայաստանում օլիգարխներ չկան եւ չեն էլ կարող լինել:Այն հարցին արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը մեծահարուստ չէ՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց ,որ մեծահարուստ կարող է լինել, բայց օլիգարխ` ոչ:

“Ձեր ասած Սամվել Ալեքսանյանը օրենսդրական ամբողջ գործընթացներին երբեւիցե տեսել ե՞ք  որեւէ ազդեցություն ունենա”,-ասաց Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը, այնուամենայնիվ, խոչընդոտներ է ստեղծում ներկրողների համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. “Դա ձեռնարկատիրություն է, ներկրումներին բոլորը կարող են մասնակցել, եւ ազդեցություններ չի կարող ունենալ, որովհետեւ իշխանության որոշումների վրա որեւէ ազդեցություն չունի”,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ