16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազատության հրապարակը պասիվանում է. հարթակի դեմքերը մտահոգ են /վիդեո, ֆոտո/

Ազատության հրապարակում կայացած բաց քաղաքացիական ֆորումում այսօր` մարտի 19-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հայատարարեց, որ շատ քաղաքական ուժեր նախանձով են նայում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին:

“Իրենց համար ավելի լավ է մնա այս վիճակը, եթե իրենք չենք գալիս իշխանության: Ես ցավով այս եմ արձանագրում: Մի բան էլ ասեմ, որ Հայաստանի ընդդիմադիր հռչակված, նաև իշխանական բոլոր ուժերն էլ այս 20 տարվա ընթացքում կամ իրենք են կեղծիքներ արել, կամ մասնակցել են կեղծիքներին”,-ասաց Իշխանյանը:

Իշխանյանը մասնավորապես անդարադարձավ դատական համկարգին` նշելով, որ այն անկատար է եւ կոռումպացված: Ազգային ժողովի նախկին նախագահ Կարապետ Ռուբինյանին չեն հետաքրքրում կուսակցությունները, այլ ժողովուրդն է հետաքրքրում, ժողովրդի շահը:

Ռուբինյանը կողմնակից է, որ պետք է խաղաղ ճանապարհով այս իշխանություններին հասկացնել ու պարտադրել, որ ժողովուրդն այլևս չի ցանկանում հանդուրժել այս որակի մարդկանց ու իշխանություններին: Սրա համար համախմբվել է պետք հատկապես երիտասարդներին: Սակայն Ռուբինյանը նկատել է, որ առաջին օրերին եղած ակտիվությունը գնալով նվազում է:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ