18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Դաշնակցության” խիղճն ու ընդդիմության պրագմատիզմը

ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորելու է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը:

 

Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց , որ իրենք մտածում էին, թե Երեւանի ավագանու ընտրությունները կարող է այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին կմիավորվեր:

“ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը”,-նշեց է Աղվան Վարդանյանը, հավելելով որ քննարկումներ են տեղի ունեցել “Ժառանգության” և ԲՀԿ-ի հետ միասին, և “Ժառանգության” հետ առանձին, սակայն մոտեցումների տարբերությունները թույլ չեն տվել միավորվել եւ միասնական ցուցակ կազմել:

 

“”Դաշնակցության” խիղճը մաքուր է” ,-ասաց Աղվան Վարդանյանը շեշտելով ,որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կմասնակցի այս ընտրություններին, սակայն դա չի նշանակում, որ համագործակցությունը կդադարեցվի:

Նա հնարավոր է համարում արդեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո, ստեղծվի հետընտրական դաշինք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ