24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համանախագահներն Արցախում են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Քելլիին եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման համար:

Երկրի ղեկավարն ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու առաջարկն Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, եւ Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով:

Նախագահը հերթական անգամ վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ