19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Եթե բռնապետությունից խլենք քաղաքապետարանը”

Օրերս “Gallup”-ը  հրապարակել էր ուսումնասիրություն, որի համաձայն` երեւանցիների 60 տոկոսը չի ցանկանում Երեւանի քաղաքապետի փոփոխություն: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դա որակեց որպես խեղկատակություն:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց , որ ՀԱԿ-ը ակտիվորեն պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Վերջինս չնշեց սակայն, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը:  

“Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ շատ արդյունավետ քայլ կլինի, եթե բռնապետությունից խլենք քաղաքապետարանը”,-հայտարարեց Զուրաբյանը, հավելելով, որ իրենք  3 կետ են առաձնացրել, ըստ որի` չեն քննադատելու ընդդիմադիր ուժերին, միասնաբար պայքարելու են  ընտրակեղծարարության դեմ, նախապես պայմանավորվում  են, որ ավագանու կազմում լինելու ժամանակ ընդդիմադիր ուժերով կոալիցիա կազմեն :

Զուրաբյանը համոզված է, որ այսօր ՀԱԿ-ն ամենահզոր քաղաքական ուժն է. “Եթե խոսքը գնում է զուտ մարդկային եւ գաղափարական ռեսուրսների մասին: Ես վստահ եմ, որ ցանկացած ընտրություններում ՀԱԿ-ը կստանար հաղթանակ՝ լինի նախագահական ընտրություններ, խորհրդարանական, թե Երեւանի ավագանու”:

Նկատենք, որ խոսքը գնում դեռ չձևավորված Հայ Ազգային Կոնգրես կուսակցության մասին է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ