17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը խոստացավ Զարուհի Փոստանջյանի հարցը փոխանցել նախագահին

“Ես չեմ դադարելու Ձեզ հարց ուղղել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին”,-այսօր ԱԺ հերթական նիստին հերթական անգամ ԱԺ նախագահին դիմեց ԱԺ “Ժառանգություն” խմաբկցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  եւ խնդրեց հորդորել նախագահին`հետ վերցնել արձանագրություններն ԱԺ մեծ օրակարգից: “Հաճույք եք ստանում’,-կատակեց ԱԺ նախագահը եւ շարունակեց.”Օրակարգում չի տիկին Փոստանջյան, կասեցված է: Ես մեկ անգամ կրկնեմ, որ դա ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է […]

Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին. Արցախը եւս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում: Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված […]

“Ժառանգությունը” ՍԴ դիմելու հարցով ստորագրահավաք է անում

Քիչ առաջ ԱԺ հերթական նիստի մեկնարկին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցությունը ՍԴ դիմելու հարցով ստորագրահավաք է սկսում: Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց իրենց ԸՕ փոփոխություններ կատարելու մասին իրենց ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ՀՀ բոլոր քղաքացիներին հնարավորություն […]

Եգիպտացի դատավորները կոչ են արել բոյկոտել սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսի Դատավորների Ակումբը` երկրի իրավաբանների եւ դատավորների պրոֆեսիոնալ կազմակերպությունը, կոչ է արել բոյկոտել Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 15-ին: Այդ մասին հաղորդում է “Reuters”–ը” Ակումբը նույնիսկ հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել քվեարկության ընթացքին հետեւելու: 2 որոշումն էլ դատավորներն ընդունել են միաձայն: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ եգիպտացի դատավորների միջեւ հակամարտությունը շարունակվում […]

Արման Սահակյանը կարդարացնի սպասելիքները

ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Արման Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին և նշել, որ կբարձրաձայնի Գյումրիի ու Շիրակի խնդիրնեը: ”Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին ինձ, ովքեր հավատում և վստահում են ինձ: Հավատացնում եմ, որ ես կարդարացնեմ բոլորիդ սպասելիքները, և ազգային ժողովում կբարձրացնեմ Գյումրու և Շիրակի մարզի խնդիրները”,-գրել է Սահակյանը: Հիշեցնենք, […]

Շարքային պոռնիկի ընտրությունը

Նախընտրական փուլում մինչ քաղաքական ուժերը ներքին որոշումներ են կայացնում` օդում թողնելով համլետյան “լինել-չլինելուն” համահավասար “առաջադրվել-չառաջադրվելու” մասին հարցը, հասարակական շրջանակներում գնահատականները հստակեցված են:   Այս անգամ էլ սովորականի համաձայն քննարկվում է ընտրական “թոփ” թեման`ընտրակաշառքը: “Շարքային պոռնիկը մի ժամի համար նվազագույնը 10.000դրամ է վերցնում… Իսկ շարքային հոգի ծախողը՝ 5 տարվա համար 5.000դրամ…այսինքն տարին 1000 դրամ,այսինքն ամիսը 415դրամ,այսինքն օրը […]

Մարտի մեկի գործով նոր հանձնաժողովը կստեղծվի նախագահական ընտրություններից հետո

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր` դեկտեմբերի 3-ին շարունակեց  2008 թ.-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ-ից ստացվել  են իր ուղղած հարցերի պատասխանները, որոնք արդեն բաժանվել են հանձնաժողովի անդամներին: Դավիթ Հարությունյանն առաջարկեց նախագծի հեղինակ, […]

Ասադը փախե՞լ է

Արաբական բլոգներում եւ սոցկայքերում կրկին տեղեկություն է հայտնվել այն մաիսն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է Ռուսաստան: Նախկինում նման լուրեր եւս հայտնվել էին, այն էլ` մի քանի անգամ, գրում է “утро.ру”-ն: Իբրեւ “ապացույց” խոսվում է Դամասկոսից կատարված ինչ-որ կասկածելի ավիաչվերթի մասին: Դա “Սիրիական ավիաուղիների” ինքնաթիռ է եղել, որը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում` առանց  անցնելու Թուրքիայի օդային տարածքով: Ասադի փախուստի մասին լուրերին զուգահեռ տարածվում են նաեւ հակասական տեղեկություններ այն մասին, որ նա մահացել է կամ ծանր վիրավոր է:

Արամ Կարապետյանը կորոշի միանձնյա

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները: Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցու­թյան խնդրի քաղաքական, հասարակական եւ սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկա­յաց­նելուց հետո, “Նոր Ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել` այդ ընտրությունների նկատմամբ հասարա­կության մոտ առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի