19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար

“Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ռուսաստանն առանցքային դեր  է զբաղեցնում, ուստի եւ վերջինիս ձեռնտու չէ, որպեսզի հակամարտությունը շուտափույթ կարգավորվի: Արցախում ստատուս քվոյի պահպանումն ամենաշահեկանն է Մոսկվայի համար”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Էքարտ Դ. Շթրաթենշուլթեն, ով եւս մարտի 13-ին Բեռլինում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ըստ Շթրաթենշուլթեի՝ Հայաստանը չպետք է անվտանգության բոլոր երաշխիքները պայմանավորի Ռուսաստանի հետ: Հարկ եղած դեպքում Ռուսաստանը չի պատերազմելու Ադրբեջանի դեմ: Ռուսաստանին, ինչպես եւ Ադրբեջանին ձեռնտու չի պատերազմը:

“Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին զուգահեռ՝ պետք է նոր մոտեցումներ մշակվեն:  Թեւրեւս Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների առավել խորացումն ու դաշնակցային կապերը կարող են գործնական արդյունքներ ապահովել, քան թե  միայն Ռուսաստանին ապավինելը”, -ընգծել է գերմանացի փորձագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ