19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես ենթակա մարդ եմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռևս բուժման մեջ է գտնվում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գտնվում է Կարմիր խաչում բժիշկների հոսկողության տակ: Հարցին, թե հնարավոր է` մեկնի արտերկրում բուժվելու, Հայրիկյանը պատասխանեց.

”Բժիշկներն են որոշելու` ինչ անեն, ես իրենց տրամադրության տակ եմ, ես ենթակա մարդ եմ”: Իսկ բժիշկները խորհուրդ տալիս են բուժվել արտերկրում, Հայրիկյանն ասաց, որ տարբեր կարծիքներ կան:

”Իրենք հիմա ուսումնասիրություններ են անում և արձանագրեցին, որ իրենց մոտ ոչնչի չի տանում, այսօր նորից ստուգում են անելու և որոշում ընդունեն”,-հավալեց ԱԻՄ առաջնորդը: 

Վերջինս մեզ հայտնեց նաև, որ ԱԻՄ-ն արդեն որոշել է` մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ, սակայն որոշումը չի հրապարակվում:

”ԱԻՄ-ը որոշում ընդունել է, ԱԻՄ-ականների համար կա որոշում, բայց այն չի հրապարակում”,-ասաց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Մահափորձ կատարողներին կալանավորել են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ