26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Տարոնի նվաճումը…քաղաքապետացու Օսկանյանը

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է հաղթի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հարցին, թե ինչու է նա այդ կարծիքին, Իգիթյանը պատասխանեց. ”Օրինակ` այն, որ այսօր Երևանի բոլոր մանկապարտեզները անվճար են, նրա շնորհքն է, դա մեծ նվաճում է, և էլի ու էլի շատ բաներ, տեսել եք` ինչ բարեկարգ է հիմա մեր քաղաքը”: 

Հարցին, թե ինչպիսին կլինի պայքարն այն դեպքում, երբ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, Իգիթյանն արձագանքեց. ”Ես կարծում եմ` Տարոն Մարգարյանն այն քաղաքապետն է, որի հետ Վարդան Օսկանյանը, որպես քաղաքապետացու, չի կարող մրցել”: 

”Հեշտ, թե դժվար, կարևոր չէ, ես գիտեմ, որ նա լավ շանսեր ունի, տոկոսները չգիտեմ, բայց վստահ եմ, որ կհաղթի”,-հավելեց Իգիթյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ