21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին: ՀՀ արտգործնախարարն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին: Ողջունելով հյուրին՝  նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ. մարտ եւ մայիս ամիսներին […]

Ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի որոշմանը: Վարդան Օսկանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.”Բարգավաճ Հայաստան” կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:  Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն […]

Բերլուսկոնին պայմաններ է թելադրում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում ինքը պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնի ամբիցիաներից եւ աջակցել Մարիո Մոնտիի թեկնածությանն այդ պաշտոնում, հաղորդում է “Reuters”-ը: Բերլուսկոնին խոստացել է աջակցել Մոնտիին այն դեպքում, եթե վերջինս առաջադրվի աջերի, այլ ոչ թե ձախերի  կոալիցիայի կողմից: Ներկա պահին Մոնտին հենց ձախ Դեմոկրատական կուսակցության կողմից մեծ […]

՛՛Հանրապետություն՛՛ -ը կսատարի Սերժ Սարգսյանին, եթե

՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը դեկտեմբերի 21-ին կայանալիք համագումարում վերջնականապես կհստակեցնի նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափն ու կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Նրա խոսքով, նախագահի  փոփոխությունն իրենց համար ինքնանպատակ չէ: ՛՛Եթե ավելի լավը չի լինելու, ուղղակի զուտ փոխելու խնդրին նման արկածախնդրությունը բացառվում է, եթե ինքներս […]

Ռուսաստանը եւ Վրաստանը բանակցություններ կվարեն` 2008-ից հետո առաջին անգամ

Հոկտեմբերի 14-ին Ժնեւում 2008-ից հետո առաջին անգամ կհանդիպեն Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Բանակցությունները կվարեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է “РБК” կայքը: Աբաշիձեի խոսքով` բանակցությունները տեխնիկական բնույթ կկրեն: Կողմերը կքննարկեն նոր մակարդակով հանդիպումներ անցակցնելու պարբերականությունը եւ պատրաստակամությունը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ […]

Քոչարյանը պետք է պահուստային տարբերակներ փնտրի

Քաղաքագետ Արմեն Աղայանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի երեկվա որոշումից հետո պետք է պահուստային տարբերակներ փնտրի: ”Կա Վարդան Օսկանյանի տարբերակը, բայց նա ոչինչ է առանց ԲՀԿ-ի, կա նաև իր տարբերակը”,-այսօր ասուլիսում ասաց Աղայանը: Փորձագետը ծիծաղելի է համարում նաև ՀԱԿ-ի վիճակը: ՀԱԿ-ը կոնկրետ թեկնածու չունի, և ինչպես քաղաքագետը նկատեց, պարզ է նաև, որ […]

ՀԱԿ նախկին անդամը կասկածում է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախկին թափը կունենա /վիդեո/

՛՛Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց, որոշ պրոցեսներ էնպես չեն գնացել, ժողովրդի մեջ որոշակի հիասթափություն կա: Դա երեւի քաղաքական  մարտավարությունից է, չգիտեմ ինչից է, չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց ես կասկածում եմ, որ նույն թափը կլինի, կլինեն այն երեւելի օրերը, որ եղան, կասկածում եմ ՛՛,-այսօր նման կարծիք հայտնեց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ […]

Ազգային ժողովը աշխատել է բուռն, իսկ Ստյոպա Սաֆարյանի ռեյտինգը ՀՀԿ-ի հետ կապ չունի

Ամփոփելով Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ ԱԺ-ն դարձավ բոլոր կարեւոր քաղաքական ուժերի համագործակցության թատերաբեմ: Նրա կարծիքով, օրենսդիրում ներկայացված են էական նշանանակություն ունեցող ուժերը, եւ շատ լուրջ օրենքներ քննարկվեցին, ընդունվեցին: “Խորհրդարանական դիվանագիտության ոլորոտւմ շատ աշխատանքներ արվեցին,խորհրդարանը ապրեց լիաթոք կյանքով: Այս լավ սկիզբը կարող է դառնալ երաշխիք, որ […]

Ծառուկյանը վստահ չի եղել, որ կհաղթի. սոցիոլոգ

“Ծառուկյանը կամ վստահ չի եղել, որ կհաղթի, ցանկացած մարզիկ էլ չի սիրում պարտվել, կամ էլ հնարավոր է, որ աշխարհաքաղաքական դաշտն է իր դերն ունեցել, կամ էլ թույլ կետ ունի, որի վրա ճնշում գործադրեցին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։  Ըստ նրա`կարելի է ափսոսալ, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն դուրս եկան պայքարից, քանի որ վերջապես ձևավորվել […]

ՀԱԿ-ին ամենաունեւոր հաճախորդը լքեց` առանց թեյավճար տալու

“Նոր աջեր” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի: Ըստ Սուրենյանցի, առաջին նախագահը վերջին շրջանում այնքան շատ սխալներ է արել, որ այլեւս չի ուզենա մի սխալ էլ ավելացնի: Սուրենյանցի կարծիքով, ՀԱԿ-ը դարձել է ԲՀԿ-ի փաստաբանը: “ՀԱԿ-ը  նման է ռեստորանի մատուցողի, որին ամենաունեւոր հաճախորդը լքել է՝ առանց թեյավճարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի