14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում

       Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան […]

Այսօրվանից Անդրիասը 24-ժամյա բժշկական հսկողության տակ է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ Այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի […]

Ծառուկյանն ու Րաֆֆին. նախագահը թատրոնի կարիք չունի

“Ամենահաջողվածը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն է` եվրոպական ոճով: Դա դրական կարող է գնահատվել: Մինչ այդ բոլորը սահման էին դնում` ես` այստեղ, դուք` այնտեղ, որը շատ սխալ է հոգեբանական տեսանկյունից”,-այսօր, քաղաքական դեմքերի PR մոտիվացիան`կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը նշեց, որ 15 տարվա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հասարակության համար նախագահի ամենաընդունելի կերպարները ԲՀԿ առաջնորդ Գագիկ […]

Հայրիկյանի PR-ը. վիճում են հոգեբանները

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը բարձրացրել է նրա վարկանիշը: ՛՛Պարույր Հայրիկյանը նորմալ քարոզարշավ էր իրականացնում, լինում էր ժողովրդի մեջ, դրական կերպար ու աուրա էր ստեղծում, իսկ այս վերջին դեպքը նրա վարկանիշը կտրուկ բարձրացրեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը: Նրա խոսքով՝ շատ լավ է, որ Հայրիկյանն […]

Տեսա՞ր ոնց ծախվեց… Բագրատյանն ու Րաֆֆին գիշերով են հանդիպում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, կեսգիշերին մոտ ”Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում միասին թեյել են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեկնածուների մամուլի ծառայություններից պաշտոնական տեղեկություն մենք չկարողացանք պարզել:  ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ խոստացել էր տեղեկություն ունենալու դեպքում հայտնել, թե ինչ են քննարկել Բագրատյանն ու Հովհաննիսյանը: Սակայն մինչ այժմ նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Henaran.am-ի աղբյուրների […]

“Էրոտիկա, էյֆորիա … “

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով քաղաքական իրավիճակը, նշեց, որ առկա է կադրային ճգնաժամ: “Ամեն դեպքում հասարակությունում առկա է վատատեսություն և հուսահատություն, իսկ քաղաքականությունը վերածվել է խեղկատակության”: Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի շուրջ  վերջին իրադարձություններին`գլխավոր մարքսիստն ասաց. “Չափից ավելի էրոտիկա և էյֆորիա: Ռուսաստանին դա բացարձակապես պետք չէ: Անգամ մեր վարչապետի այցը կասեցվեց: Նաև Ռուսաստանի դեսպանին ուղարկելու ժամանակն է, ով […]

Բրիտանական “The Guardian”-ն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին

Բրիտանական “The Guardian” հեղինակավոր հանդեսն անդարադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անդրադարձ է կատարվում նաեւ թեկնածուներին: “Ցամաքով շրջափակված Հայաստանն արդեն 20 տարի շարունակ երազում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին, սակայն նրա ապագան լի է անորոշություններով, որոնք առնչվում են հենց չլուծված հակամարտությանը:  Թվում է, թե նախագահական ընտրությունների արդյունքները կասկած չեն հարուցում: Հունվարի 21-ին […]

Մյուսները տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ. Արամ Հարությունյան

“Վաղը ժամը 17.00-ից ես կնստեմ հացադուլի ԿԸՀ-ի դիմաց, իսկ թեկնածությունս կհանեմ հաջորդ օրը ժամը 17.00-ին: Շատ է շահարկվում հացադուլը, սակայն որևէ մեկին չես զարմացնի հացադուլով”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` հացադուլի նպատակը թեկնածուների ուշադրություն հրավիրելն է, և նրանց տեղեկացնելը , որ ճանապարհը տանում է ԿԸՀ, ոչ թե ՍԴ: Թեկնածուն […]

Հայրիկյանը պաշտոն կստանա ԱԺ-ում, էպոսագետն էլ երդում կտա

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում է, որ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել են` իշխանություն հետ պայմանավորվածություն ունենալով:  ”Ժամանակի ընթացքում կհամոզվենք, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս առաջադրվել են իշխանության համաձայնությամբ”,-այսօր ասուլիսին հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով` Հայրիկյանը  նախագահական ընտրություններից հետո պաշտոն է ունենալու:    ”Չեմ բացառում, որ ընտրություններից հետո […]

Օբաման արդեն ասել է. Սերժ Սարգսյան /վիդեո/

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչուհի, “Տիգրանի մոլորակը” սերիալի դերասանուհին՝ Սոֆիկ Սարգսյանը երեկ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց ցեղասպանության հարցով եւ մասնավորապես ասաց, որ պետք չէ սպասել, թե Օբաման կասի Ցեղասպանություն բառը: Սերժ Սարգսյանի պատասխանը` տեսանյութում: Հ. Գ. Գործող նախագահի երեւանյան հանդիպումներում ընտրողների կողմից բավական հաճախ է շեշտադրվում Արցախի եւ Ցեղասպանության ճանաչման հարցերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված