18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը /լրացված/

ՀՀ ՍԴ-ն րոպեներ առաջ հրապարակեց  նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի  դիմումների վերաբերյալ իր երեսունչորս էջանոց որոշումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ իրեն վերապահված լիազորություններից, ՀՀ ՍԴ-ն որոշեց. ”Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը թողնել ուժի մեջ”: ՀՀ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 Իր որոշման մեջ դատարանը շեշետեց , որ ընտրական գործընթացը վերահսկվել է քսան հազար վեց հարյուր իննսուն իրավասուբյեկտների կողմից, հազար ինը հարյուր ութսունութ  ընտրական տեղմասերից միայն քառասունվեցի արձանագրություններում կատարվել են գրառումներ : Նշված սուբյեկտները, ըստ ՍԴ-ի-ի` ունեցել են վերահսկողական լիազորություններ եւ կարող էին ոչ միայն կանխել այլեւ ահազանգել ընտրական գործընթացի խախտումների դեպքում:

ՍԴ որոշման մեջ նաեւ ընդգծվեց.’’Դիմողները պետք է հաշվի առնեին, որ ՍԴ-ն նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, սակայն գործի քննությունը վկայեց, որ դիմողների կողմից դրանք անտեսվել են: ՍԴ-ն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի, դատարանների լիազորությունները վերակատերելու լիազորություն: Դիմողների ներկայացուցիչը փորձում էին այդ բացը լրացնել ՍԴ-ում’’:

Որոշման մեջ նշվեց, որ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ նախորդ որոշումների մեջ առկա  իրավական դիրքորոշումներ հանրության որոշ շերտերի կողմից միանշանակ չի ընդունվել, ինչը առաջին պայմանավորված է հերթին երկրի քաղաքական համակարգի ու իշխանության նկատմամբ առկա անվստահության արտացոլանքն է, որը չի հաղթահարվում: 

ՍԴ-ն հղում անելով իր երկու հազար ութ թվականի որոշմանը, նաեւ շեշտեց որ, ՀՀ-ում ընտրությունները պետք է դառնան քաղաքական հակամարտությունները հաղթահարելու գործոն, իրականում հետընտրական զարգացումներն ավելի են սրում առկա տարաձայնություններն ու լարվածությունը:ՍԴ-ն արձանագրեց, որ ընտրական համակարգի հետ կապված խնդիրները դուրս են սույն գործի շրջանակներից եւ բարեփոխումների ճանապարհով կարող են լուծվել:

ՍԴ որշմամբ թիվ 17/5 տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին: Սա Արտաշատ քաղաքի այն տեղամասն է, որտեղ լցոնման ու դիտորդի նկատմամբ բռնություն կատարելու դեպք էր արձանագրվել: 

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել ‘’Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։

Նկատենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը որոշման հրապարակմանը ներկա չէր: Դատարանի որոշումն ամբողջությամբ ՍԴ կայքում կտեղադրվի երկուշաբթի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ