21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Մարգարյանը` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին

ՀՅԴ Բյուրոյում մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։  Երկիր Մեդիայի փոխանցմամբ, նա նշել է, որ այն ՀՅԴ 7 կետանոց պլատֆորմը քննարկելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաների շարքից հերթականն էր։ Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն […]

Դավիթ Շահնազարյանին ՀԱԿ-ում չեն մեկնաբանում/վիդեո/

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն տեսակետին, թե չկա 1988-ի և 2007-ի ՀԱԿ շարժումը, ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկանաբանել: ”Այսօր միայն խոսում ենք երթից, այլ թեմաներ չի քննարկվում”,-ասաց նա ՀԱԿ-ի կազմակերպած Մարդու իրավունքներին նվիրված երթի ժամանակ մեզ հետ զրույցում: Նույն հարցը լսելով ԱԺ պատգամավոր Նիկոլ […]

Նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը կոչ արեց համախմվել /վիդեո/

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվող Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթը: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչու չի մասնակցում հավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանն ասաց,  որ նա մեզ նման քաղաքացի է` կուզի կմասնակցի, չի ուզի, չի մասնակցի: […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու ոչինչ չունեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013 թ-ի տարեսկզբին, սակայն առայժմ հայտնի չէ հանդիպման վայրը: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել  օրեր առաջ Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակում: Ի՞նչ է սպասվում այս հանդիպումից. Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց ակնկալիքների ու մտահոգությունների մասին են հայտնել  փորձագետները:   Քաղաքագետ Ալեքսանդր […]

ԱԳ նախարարը միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման հանձնարարականներ է տվել

Դեկտեմբերի 9-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը: Խոսելով Կարինե Ղազինյանի մասին` նախարար Նալբանդյանը նշեց, որ նրա մահը մեծ հարված էր Հայաստանի դիվանագիտական ծառայությանը, որի նվիրյալներից […]

Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել. Շարմազանով

  Ազգայինժողովիփոխնախագահ ԷդուարդՇարմազանովըհանդիպեցԳՄՀԸհայաստանյանգրասենյակիտնօրենիհետ     Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսեւորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորեց […]

ՀԱԿ առաջնորդը ՛՛կոնտակտ չի ունենա՛՛

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պահին դրությամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվող Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթին: Մեր տեղեկություններով երեկ բուռն քննարկումներ են ընթացել ՀԱԿ-ում: Լեւոն Զուրաբյանի թեւը պնդել է, որ առաջնորդը պիտի քայլի, կոնտակտի գնա, որպեսզի ժողովուրդը “դուխը չգցի”: “Ես ոչինչ չունեմ այս պահին ասելու, երբ ունենամ՝ միտինգ կանեմ”,-նման […]

Ծառուկյանը ՛՛կուտ՛՛ է տալիս, որ ՛՛ցնցի՛՛

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի՝ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։  Որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, չհերքեց նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ Նա ասել է, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ […]

Հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ

Դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:  

Քլինթոնը որոշել է նախքան պաշտոնը լքելն ասել այն ամենն, ինչ մտածում է

”Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում ընդդիմադիր տրամադրությունների ճնշումը կարող է հանգեցնել այդ երկրների վերստին “սովետականացմանը”,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Ընդ որում, նման ոչ դիվանագիտական հայտարարություն պետքարտուղարն իրեն թույլ է տվել անել Դուբլինում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից մի քանի ժամ անց, գրում է “Российская газета”-ն: Ռուսական կողմի պատասխանը երկար սպասեցնել չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի