27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկեց շփման գծում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի:  

Բոլորը պետք է կրեն իրենց բաժին “ժուչոկը”. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը քաղաքական մեծամասնության համար առաջացավ այն ժամանակ, երբ Էթիկայի հանձնաժողովը քննության առավ արտահերթ նիստը ԱԺ 83 պատգամավորների կողմից բոյկոտելու հարցը: Նրա խոսքով, հարցը հանձանժողովում քննելը չէր “կազմաքանդի” ՀՀԿ խմբակցությունը, բայց ըստ նրա, ՀՀԿ-ի արձագանքը կայծակնային […]

Ես չեմ հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում… Ռուբեն Թովմասյան

“Մարդկանց գաղտնալսելը ահավոր բան է: Ի՞նչ է նշանակում է գաղտնալսել: Ասում են՝ այս համակարգի ամենամեծ առավելությունը բացախոսությունն է, բա գնացեք, իրար հետ նստեք, խոսացեք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնազերծված ձայնագրության մասին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Խոսակցության բովանդակության մասին Թովմասյանը լռեց, քանի որ ձայնագրությունը դեռևս չէր լսել: Սակայն այն, […]

Հովիկ Աբրահամյանը հորդորեց կոռեկտ լինել օրիորդի հետ. կրքերը թեժացան

Խորհրդարանում այսօր ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ մի պահ անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Նախագիծը ներկայացնում էր համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները, մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչու է նախագիծը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանն այն դեպքում, երբ նա հանձնաժողովի անդամ չէ: ՀՅԴ-ական  Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, թե արդյոք նախագծի հեղինակներ […]

Բովանդակային մասով` ոչինչ. Նիկոլ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր խմբակցության ղեկավար ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գաղտնալսված ձայնագրության բովանդակային մասով որեւէ մեկնաբանությունից: Իշխանությանն ուղղված սուր քննադատական եւ հրապարակային կեցվածքով առանձնացող այս գործիչը հանրության ուշադրության կենտրոնում հայտնված աղմկահարույց իրադարձության վերաբերյալ ոչ միայն սեփական կուսակցության՝ նրա առանցքային դեմքի, այլ նաեւ ԲՀԿ-ական Օսկանյանի մասին հրապարակային […]

՛՛Օսկանյանը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր է ուղղել՛՛. ՀԱԿ անդամը Օսկանյանին է մեղադրում

      ՀԱԿ քաղխորհրդի անդամ Ռուբեն Թորոսյանը հայտնի գաղտնալսման մեջ մեղադրում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին: Նա մասնավորապես նշել է. ՛՛Անիմաստ ջանքեր պետք չէ թափել հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի  որ՝ գաղտնալսման կատարողը  ենթադրելի  է՝ փորձառու Վ. Օսկանյանը, որը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր  է  ուղղել և բացի  այդ հարցերից իր  որևէ  կարծիք չի  ձայնագրվել: […]

ՕԵԿ-ն իր համագումարին ընդդիմությանն էլ կհրավիրի

Դեկտեմբերի 22-ին կկայանա ՕԵԿ համագումարը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն ասաց, որ համագումարում լինելու է նախագահական ընտրությունների հարցը: Պատգամավորը տեղյակ չէր, թե որ կուսակցություններն են հրավիրվելու համագումարին, սակայն նշեց, որ հավանաբար կհրավիրվի նաև խորհրդարանական ընդդիմությունը: Վերլուծելով ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենք համաձայն են նախագահի հետ, որ […]

Ձայնագրությունը ՀԱԿ-ում եղած խնդիրների մասին է վկայում. Խաչիկ Հարությունյան

՛՛ԲՀԿ-ն նորամուծություն կատարեց՝ իրեն հռչակելով ՛՛այլընտրանք՛՛, և նախագահական ընտրություններում իրենց դիրքորոշումը տեղավորվում է այս տրամաբանության մեջ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի որոշումից հիասթափվածներ կան: Մասնավորեցնելով՝ Հարությունյանը նշեց միայն ԲՀԿ-ականներին,  ովքեր հոգով-սրտով սպասում էին, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուի առաջադրմանը: ՕԵԿ-ական պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը չի կարող […]

Նրանք այն ”պրոդուկտը” չեն, որով ԱԱԾ-ն կհետաքրքրվեր. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գաղտնալսման երեւույթին բացասաբար է վերաբերում եւ համոզված է, որ այն հակասում է մեր օրենսդրությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սահակյանը` անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման փաստին: Հարցին, թե իր կարծիքով ով է կատարել ձայնագրությունը, Գալուստ Սահակյանն ասել է, թե գուցե բջջային հեռախոսով է ձայնագրվել, […]

Դուռդ փակ պահիր, դիմացինին էլ գող մի ասա.

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ համացանցում հայտնված գանտնի ձայնագրությանը: “Հրապարակային քաղաքական գործունեությունը տեղեկատվական դարաշրջանում ստանում է իր յուրահատկությունները: Տեղեկատվական միջոցները և՛ հնարավորություն են, և՛ մարտահրավեր:  Անձնականությունը (privacy) կտրուկ նվազել է: “Ժպտացեք. Ձեզ հետևում են, կամ նկարահանում, կամ ձայնագրում են, կամ…” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված