18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքեր են գողանում, ովքեր են կեղծում, ովքեր են դեղեր բերում՝ մարդկանց թունավորում …

Այսօր “Ուրբաթ” ակումբում հրավիրված ասուլիսին Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը եւ դիրիժոր Վարդան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես անդրադարձան Հայաստանում մշակութային քաղաքականության պակասին:

“Եթե Ազգային ժողովը կամակատար է կառավարությանը, ինչ նախագաիծ բերվում է` ընդունում է, ինչներիս է պետք այդ կառույցը: Թող լուծարեն, էդքան գումարը տան աղքատության նվազեցմանը”,-ասաց դիրիժոր Վարդան Հակոբյանը:

Նրա կարծիքով, Հայաստանը հանրապետություն չի: “Մարդ-պետություն է, ովքեր են գողանում, ովքեր են կեղծում, ովքեր են դեղեր բերում՝ մարդկանց թունավորում: Մի մարդ շուկա է քանդում եւ ոստիկանությունը չի կարողանում արգելել”,-ասաց դիրիժորը: Վարդան Հակոբյանը կուսակցական չէ եւ ողջունում է ցանկացած շարժում: “Եթե այսօր հրապարակում Րաֆֆին չլինի, մեկ ուրիշը պիտի կանգնի, նոր պետություն է պետք”,-ասաց նա:

Դիրիժորի կարծիքով, ոչ մի նախարար իր տեղում չի՝ սկսած արտգործնախարարից մինչեւ սփյուռք: “Կրթության եւ գիտության նախարարը “Ֆեյսբուքում” կռիվ է տալիս ընդդիմախոսների հետ, ոնց կարա աշխատի”,-ասաց Վ. Հակոբյանը:

Քանդակագործ Վիգեն Ավետիսը ոգեւորված է` տեսնելով երիտասարդների ոգեւոորությունը եւ գտնում է, որ պետք է համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Հեռվից ուսումնասիրելով իրավիճակը՝ քանդակագործն ասաց, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն կաշառք բաժանեցին եւ ընտրվեցին: “Նախագահականի ժամանակ չկա ընտրակաշառք, դրա համար գտնում եմ, որ պետք է ցրել Ազգային ժողովը”,-ասաց :

Արվեստագետների համոզմամբ, Ազատության հրապարակում հանրահավաքին շատ մարդ է հետեւում՝ ուղիղ կապով: “Փոխվել են ժամանակները, եթե մյուս օրը Րաֆֆիին մենակ լինի եւ ելույթ ունենա, դա չի նշանակում, որ մարդ չկա: Միլիոնավոր մարդիկ հետեւում են համակարգիչներով եւ տեղյակ են ամեն ինչից”,-ասացին : Վիգին Ավետիսի խոսքով, սա 1988-ի պայքարը չի, որ մարդիկ գան հրապարակ՝ տեղեկացվելու: Նա ողջունեց Հովհաննիսյանի հացադուլը՝  նշելով, որ նո ժողովրդի մեծ մասի հետ սոված է մնում:

Ո՞րն է պայքարի  հանգուցալուծումը: Դիրիժոր Վարդան Հակոբյանը այլընտրանքային իշխանության մեջ է տեսնում: “Թող ասենք չլինի Բաղրամյան 26-ը, լինի Գարեգին Նժդեհի 26: Այսինքն` պետություն պետության մեջ, որին ընտրելու հնարավորություն ունի էլի ժողովուրդը: Այսինքն` գնա դեպի Բաղրամյան, թե Նժդեհ” :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ